Եվ երբ այս բարիքը լինի քեզ, հիշի՛ր ինձ և ողորմությո՛ւն արա ինձ. փարավոնի առաջ հիշի՛ր իմ անունը և ինձ հանի՛ր այս բանտից,
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ իմ տիրոջ սրտում վատություն ու գայթակղություն թող չլինի, որ իզուր արդար արյուն թափի։ Թող իմ տիրոջ ձեռքն ուրիշի վրա չբարձրանա, և Տերը թող բարին անի իմ տիրոջը, որ հիշես քո աղախնին ու բարիք գործես նրա հանդեպ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այս քեզ համար գայթակղություն և իմ տիրոջ սրտի համար խղճի խայթ չլինի, թե առանց պատճառի արյուն թափեցիր, և կամ իմ տերն իր վրեժը լուծեց. և երբ Տերը բարություն անի իմ տիրոջը, այն ժամանակ կհիշես քո աղախնին»։ |
Եվ երբ այս բարիքը լինի քեզ, հիշի՛ր ինձ և ողորմությո՛ւն արա ինձ. փարավոնի առաջ հիշի՛ր իմ անունը և ինձ հանի՛ր այս բանտից,
Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ տե՛ղ տվեք Աստծու բարկությանը, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» (Բ Օր. 32.35),- ասում է Տերը։
Լավ է ո՛չ միս ուտել, ո՛չ գինի խմել, ո՛չ էլ որևէ բան անել, որով քո եղբայրը գայթակղվում, կամ սայթաքում, կամ տկարանում է։
Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։
Արդ, ո՞ւմ հետևից ես ընկել, ո՜վ Իսրայելի արքա, և ո՞ւմ ես հալածում. սատկած շան կամ մի լուի հետևի՞ց ես ընկել։
Եվ երբ Տերն իմ տիրոջ համար խոստացած այս բոլոր բարիքները կատարի և քեզ, ըստ իր պատգամի, Իսրայելի առաջնորդ հաստատի,
Օրհնյալ լինի քո խոհեմությունը, և օրհնյալ լինես դու, որ արգելք հանդիսացար ինձ այսօր, և ես չգնացի արյուն թափելու ու իմ ձեռքն ուրիշի վրա բարձրացնելու։
Դավթի ծառաները եկան Կարմելոս՝ Աբիգեայի մոտ, խոսեցին նրա հետ՝ ասելով. «Դավիթը մեզ ուղարկեց քեզ մոտ, որ քեզ իրեն կնության առնի»։
Թող Տերն ամեն մեկին ըստ իր արդարության և հավատարմության հատուցի։ Տերն այսօր քեզ իմ ձեռքը մատնեց, բայց ես չկամեցա իմ ձեռքը բարձրացնել Տիրոջ օծյալի վրա։