Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ուրեմն, երդվի՛ր ինձ Տիրոջ անունով, որ ինձնից հետո իմ սերունդը չես ոչնչացնի և իմ անունը չես վերացնի իմ հոր տնից»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ հիմա երդվի՛ր ինձ Տիրոջ անունով, որ ինձնից հետո չես մեռցնի իմ ժառանգներին և իմ անունը չես ջնջի իմ հոր տանից»։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:22
9 Խաչաձեւ Հղումներ  

Այդ ժամանակներում Աբիմելեքը, նրա սենեկապետ Ոքոզաթն ու նրա զորքերի սպարապետ Փիքողը, խոսելով Աբրահամի հետ, ասացին. «Աստված քեզ հետ է բոլոր այն գործերում, ինչ դու անում ես։


Արդ, երդվի՛ր ինձ Աստծու անունով, որ չես մեղանչի իմ, իմ ժառանգների և իմ անվան դեմ, այլ այն ուղիղ ձևով, որ վարվեցի քեզ հետ, նույնպես և դու կվարվես իմ և այն երկրի նկատմամբ, որտեղ բնակվում ես»։


մե՛զ հանձնեք նրա որդիներից յոթ հոգի՝ Տիրոջ համար ընտրված, որ նրանց կախենք Տիրոջ առաջ՝ Սավուղ արքայի Գաբաա քաղաքում»։ Արքան ասաց. «Ես ձեզ կտա՛մ նրանց»։


Արքան խնայեց Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեին այն երդումի համար, որ Դավիթն ու Սավուղի որդի Հովնաթանը տվել էին իրար Տիրոջ առաջ։


Բայց Հիսուսը նրանց չէր վստահում, որովհետև ինքն ամենքին ճանաչում էր,


Սավուղն ասաց Դավթին. «Օրհնյալ ես դու, որդյա՛կ իմ Դավիթ, դու հաջողություն ես գտնելու և զորանալով զորանալու ես»։ Դավիթը գնաց իր ճանապարհով, իսկ Սավուղը վերադարձավ իր տեղը։