Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Արդ, ես գիտեմ, որ դու անպայման կթագավորես, և Իսրայելի թագավորությունը քո ձեռքում հաստատ կմնա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Եվ հիմա ես գիտեմ, որ դու անպայման պիտի թագավոր դառնաս, և Իսրայելի թագավորությունը պիտի հաստատ մնա քո ձեռքին։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:21
9 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, երդվի՛ր ինձ Աստծու անունով, որ չես մեղանչի իմ, իմ ժառանգների և իմ անվան դեմ, այլ այն ուղիղ ձևով, որ վարվեցի քեզ հետ, նույնպես և դու կվարվես իմ և այն երկրի նկատմամբ, որտեղ բնակվում ես»։


Լաբանն ասաց նրան. «Այս բլուրն այսօր վկա է իմ ու քո միջև»։ Լաբանն ասաց Հակոբին. «Ահա այս բլուրն ու այս կոթողը, որ կանգնեցրի իմ ու քո միջև. վկա է այս բլուրը, վկա է այս կոթողը»։ Դրա համար էլ բլուրը կոչվեց Վկայություն։


Մեր դատավորը Աբրահամի Աստվածը, Նաքովրի Աստվածը, նրանց հայրերի Աստվածը թող լինի»։ Եվ Հակոբը երդվեց իր հոր՝ Իսահակի Երկյուղով։


Արդարև, մարդիկ երդվում են նրանով, ով մեծ է իրենցից, և նրանց մեջ եղած ամեն հակառակության վերջնական վճիռը երդումն է։


Հովնաթանը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև իմ հայր Սավուղի ձեռքը քեզ չի գտնի, և դու կթագավորես Իսրայելի վրա, իսկ ես քո երկրորդը կլինեմ։ Իմ հայր Սավուղն էլ գիտի, որ դա այդպես է»։


ների՛ր քո աղախնի հանցանքը, քանի որ Տերն իմ տիրոջը հավատարիմ տուն պիտի դարձնի, քանի որ իմ տիրոջ պատերազմները Տերն է վարում։ Քո մեջ երբեք չարություն թող չլինի։


Եվ երբ Տերն իմ տիրոջ համար խոստացած այս բոլոր բարիքները կատարի և քեզ, ըստ իր պատգամի, Իսրայելի առաջնորդ հաստատի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ