Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե մեկն իր թշնամուն նեղության մեջ բռնելով՝ նրան ազատ է արձակում, որ բարով գնա իր ճանապարհը, ինչպես դու արեցիր այսօր իմ նկատմամբ, ապա Տերը նրան բարությամբ է հատուցում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև եթե մի մարդ գտնի իր թշնամուն, կթողնի՞, որ նա գնա խաղաղությամբ. թող Տերը քեզ բարիք հատուցի՝ այսօր քո ինձ արածի փոխարեն։ |
Եթե իմ հանդեպ չարիք չգործածին երբևէ չարությամբ եմ հատուցել, Թող ես էլ կորչեմ իմ թշնամիների հետ։
Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտե՛ղ մնա, մինչև ասեմ քեզ, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը՝ նրան սպանելու համար»։
Երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվել է, սաստիկ բարկացավ։ Մարդ ուղարկեց ու կոտորեց Բեթղեհեմում ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ այն ժամանակի, որը ճշտել էր մոգերից։
Քո արածի համար Տերը թող հատուցի քեզ, Տերը՝ Իսրայելի Աստվածը, թող լիովին վարձատրի քեզ, որին դու դիմել ես՝ նրա թևերի տակ ապաստան գտնելու համար»։
բայց հիմա քո թագավորությունը այլևս չի շարունակվելու։ Տերն իր սրտին հաճելի մարդ պիտի փնտրի, որ նրան իշխան դարձնի իր ժողովրդի վրա, քանի որ դու չկատարեցիր այն, ինչ Տերը պատվիրել էր քեզ»։
Հովնաթանը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև իմ հայր Սավուղի ձեռքը քեզ չի գտնի, և դու կթագավորես Իսրայելի վրա, իսկ ես քո երկրորդը կլինեմ։ Իմ հայր Սավուղն էլ գիտի, որ դա այդպես է»։
Սավուղն ասաց Դավթին. «Օրհնյալ ես դու, որդյա՛կ իմ Դավիթ, դու հաջողություն ես գտնելու և զորանալով զորանալու ես»։ Դավիթը գնաց իր ճանապարհով, իսկ Սավուղը վերադարձավ իր տեղը։