Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 7:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Եթե իմ հանդեպ չարիք չգործածին երբևէ չարությամբ եմ հատուցել, Թող ես էլ կորչեմ իմ թշնամիների հետ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Ապա թող թշնամին հալածի իմ անձը և հասնի ինձ. իմ կյանքը կոխոտի գետնի վրա և իմ փառքը բնակեցնի հողի մեջ։ (Սելա)։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 7:5
17 Խաչաձեւ Հղումներ  

Եվ կլինեն պատերազմողների պես, որ կկոխկռտեն ցեխը պատերազմի ճանապարհներին ու ճակատամարտ կտան, որովհետև Տերը նրանց հետ է, և կամաչեն հեծյալները երիվարների վրա։


Ելար քո ժողովրդի փրկության համար՝ քո օծյալներին փրկելու, մահ բերեցիր անօրենների գլխին. իսպառ սաստկացրիր կապանքները մինչև պարանոցները։ (Դադար)


հույս Իսրայելի, Տե՛ր, բոլոր նրանք, որ քեզ թողեցին, պիտի ամաչեն։ Քեզնից հեռացածները պիտի կորչեն երկրի խորքում, որովհետև լքեցին Տիրոջը՝ կենաց ջրի աղբյուրը։


որ տրորում է լեցուն հնձանը։ Ես մենակ ճմլեցի հնձանը, հեթանոսներից ոչ ոք ինձ հետ չէր. զայրույթով տրորեցի նրանց, բարկությամբ ճմլեցի նրանց և գետնին հավասարեցրի ու իմ բոլոր զգեստներն արյունաթաթախ արեցի.


քանզի իմ բարկությունն անօրեն ազգի վրա պիտի արձակեմ, պիտի կարգադրեմ, որ իմ ժողովրդին ենթարկեն ավարի ու հափշտակության, ոտքի կոխան անեն նրանց քաղաքները և նրանց փոշու տակ թաղեն։


Եթե քաղցեմ, քեզ ոչինչ չեմ ասի, Քանզի իմն է աշխարհն իր ամբողջությամբ։


Քո փայլուն մարտե՛րը մղիր, Թագավորի՛ր հանուն ճշմարտության Եվ հեզերի արդարության, Եվ քո աջը ահ կտարածի։


Տե՜ր, որքա՜ն շատացան ինձ նեղողները, Եվ շատերն իմ դեմ ելան։


և քուրձ են կարել իմ մորթի վրա։ Հանգել է գետնին իմ զորությունը.


Ահա այսօր քո աչքերը տեսան, որ այս քարայրի մեջ Տերն ինչպե՛ս էր քեզ իմ ձեռքը մատնել, բայց ես չուզեցի քեզ սպանել, խնայեցի քեզ՝ ասելով. “Իմ ձեռքը իմ տիրոջ վրա չեմ բարձրացնի, որովհետև նա Տիրոջ օծյալն է”։


Սավուղը Դավթին ասաց. «Դու ավելի արդար մարդ ես, քան ես, քանի որ դու ինձ բարիք հատուցեցիր, իսկ ես քեզ չարիք հատուցեցի։


Եթե մեկն իր թշնամուն նեղության մեջ բռնելով՝ նրան ազատ է արձակում, որ բարով գնա իր ճանապարհը, ինչպես դու արեցիր այսօր իմ նկատմամբ, ապա Տերը նրան բարությամբ է հատուցում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ