Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն ասաց. «Արդյոք կեիլացիներն ինձ և իմ մարդկանց Սավուղի ձեռքը կմատնե՞ն»։ Տերն ասաց. «Կմատնեն»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթն ասաց. «Կեիլայի բնակիչներն ինձ և իմ մարդկանց կմատնե՞ն Սավուղի ձեռքը»։ Եվ Տերն ասաց. «Կմատնեն»։ |
«Քեզ իմաստուն կդարձնեմ և խելամուտ՝ այն ճանապարհին, Որով պիտի ընթանաս, և աչքերս վրադ կպահեմ»։
Վա՜յ նրանց, ովքեր խորին խորհուրդներ են խորհում, բայց առանց Տիրոջ. վա՜յ նրանց, ովքեր թաքուն խորհուրդներ են խորհում, ու նրանց գործերը խավարի հետ են։ Նրանք ասում են. «Ո՞վ կտեսնի մեզ, ո՞վ պիտի իմանա, թե ի՛նչ ենք անում»։
Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խոսքերը։
Հուդայի մարդիկ նրանց ասացին. «Ինչո՞ւ եք եկել մեզ վրա»։ Այլազգիներն ասացին. «Եկել ենք Սամփսոնին կապելու, որ նրա հետ վարվենք այնպես, ինչպես նա վարվեց մեզ հետ»։
Ինչպես քո ծառան լսել է, արդյոք Սավուղը հիմա կիջնի՞ այստեղ, կպաշարի՞։ Հայտնի՛ր քո ծառային, Տե՛ր՝ Աստվա՛ծ Իսրայելի»։ Տերն ասաց. «Կպաշարի»։
Արդ, ո՛վ արքա, քանի որ դու շատ ես ցանկանում, անպայման արի՛ մեզ մոտ, որ նրան շրջափակենք ու քո՝ արքայիդ ձեռքը հանձնենք»։
Սավուղին հայտնեցին, թե Դավիթը եկել է Կեիլա։ Սավուղն ասաց. «Աստված նրան իմ ձեռքն է մատնել, քանի որ քաղաք մտնելով՝ փակվել է դռների ու նիգերի հետևում»։