Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Խոսելով իրեն շրջապատող ծառաների հետ՝ Սավուղն ասաց. «Լսե՛ք, Բենիամինի՛ որդիներ, արդյոք Հեսսեի որդին ձեզ ամենքիդ արտեր, այգեստաններ կտա՞ և կամ ձեզ ամենքիդ հազարապետներ ու հարյուրապետներ կդարձնի՞։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Սավուղն ասաց իր մոտ կանգնած ծառաներին. «Լսե՛ք, Բենիամինի՛ որդիներ, Հեսսեի որդին ձեզ բոլորիդ արտեր ու այգինե՞ր պիտի տա, պիտի բոլորիդ էլ հազարապետներ և հարյուրապետնե՞ր դարձնի,

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:7
14 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն իր հետ եղած զորքի հաշվառում անցկացրեց և նրանց վրա հազարապետներ ու հարյուրապետներ կարգեց։


Բոքորիի որդի հեմինացի Սաբեե անունով անօրեն մի մարդ հոխորտաց։ Նա, եղջերափող հնչեցնելով, ասաց. «Մենք ո՛չ Դավթի մոտ բաժին ունենք, ո՛չ էլ ժառանգություն՝ Հեսսեի որդու մոտ։ Ո՜վ Իսրայել, թող ամեն մարդ իր բնակավայրը գնա»։


Երբ ողջ Իսրայելը տեսավ, որ արքան չլսեց իրեն, ժողովուրդը պատասխան տվեց արքային՝ ասելով. «Մենք կիսելու ի՞նչ ունենք Դավթի հետ։ Մենք Հեսսեի որդու հետ այլևս ժառանգություն չունենք։ Գնա՛, Իսրայե՛լ, քո տները, Իսկ դու հովվի՛ր Դավթի տունը»։


Դավթին օգնության եկան նաև Բենիամինի ու Հուդայի ցեղից։


Հեսսեի արմատից գավազան պիտի ընձյուղվի, ծաղիկ պիտի բուսնի այդ արմատից։


Այն օրը հեթանոսներն իրենց հույսը դնելու են Հեսսեի արմատի վրա, որն իշխան է լինելու հեթանոսներին, և նրա հանգիստը փառահեղ է լինելու։


Դավիթն ամեն գործում խելամիտ էր, և Տերը նրա հետ էր։


Հետևյալ օրը՝ նորալուսնի երկրորդ օրն էլ Դավթի տեղը դատարկ էր։ Սավուղն ասաց իր որդի Հովնաթանին. «Հեսսեի որդին ինչո՞ւ երեկ և այսօր սեղան նստելու չեկավ»։


Սավուղը բարկացավ Հովնաթանի վրա և ասաց նրան. «Պոռնկորդի՛, մատնի՛չ, մի՞թե չգիտեմ, որ դու դաշնակից ես Հեսսեի որդուն։ Դա ամոթ ու խայտառակություն է քեզ և քո մոր մերկության համար։


Սավուղն ասաց նրան. «Դու և Հեսսեի որդին ինչո՞ւ եք միաբանվել իմ դեմ, դու նրան հաց ու սուր ես տվել, նրա համար Աստծուն խնդրել, նրան ինձ հետ թշնամացրել, ինչպես այսօր է»։


Պատասխան տվեց Դովեկ Ասորին, որը Սավուղի ջորիներն էր արածեցնում, և ասաց. «Ես տեսա Հեսսեի որդուն, որ եկել էր Նոմբա՝ Աքիտովբի որդի Աքիմելեք քահանայի մոտ։


Նա ըմբոստացավ և Դավթի ծառաներին պատասխան տվեց՝ ասելով. «Ո՞վ է Դավիթը, կամ Հեսսեի որդին ո՞վ է։ Այս օրերին շատացել են իրենց տերերից փախած թափառական ծառաները։