Երբ տեղացիները հարցրին նրա կնոջ՝ Ռեբեկայի մասին, ասաց. «Իմ քույրն է», որովհետև վախեցավ ասել «Իմ կինն է». միգուցե Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանեին իրեն, քանի որ Ռեբեկան արտաքինով գեղեցիկ էր։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը եկավ Գեթի արքա Անքուսի մոտ։ Անքուսի ծառաները նրան ասացին. «Սա Դավիթը չէ՞, այն երկրի թագավորը։ Սրա համար չէ՞, որ պար բռնող կանայք երգում էին ու ասում. “Սավուղը հազար սպանեց, իսկ Դավիթը՝ բյուր”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթն այս խոսքերը դրեց իր սրտում և շատ վախեցավ Գեթի թագավոր Անքուսից։ |
Երբ տեղացիները հարցրին նրա կնոջ՝ Ռեբեկայի մասին, ասաց. «Իմ քույրն է», որովհետև վախեցավ ասել «Իմ կինն է». միգուցե Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանեին իրեն, քանի որ Ռեբեկան արտաքինով գեղեցիկ էր։
Ինձ հետապնդողները թող ամաչեն և անարգվեն, Թող նահանջեն և ամաչեն իմ մասին չար բան խորհողները.
Հիսուսը նրանց հետ իջավ Նազարեթ։ Եվ հնազանդ էր նրանց։ Իսկ նրա մայրն այդ բոլոր խոսքերը պահում էր իր սրտում։
Պարող կանայք երգելով ասում էին. «Սավուղը հազար մարդ սպանեց, իսկ Դավիթը բյուր մարդկանց սպանեց»։
Քահանան ասաց. «Ահա այլազգի փղշտացի Գողիաթի սուրը, որին սպանեցիր Ելա հովտում։ Դա շորով փաթաթված ու դրված է վակասի հետևում։ Եթե ուզում ես, վերցրո՛ւ, քանի որ, բացի դրանից, այստեղ ոչինչ չկա»։ Դավիթն ասաց. «Դրա նմանը չկա, տո՛ւր ինձ այն»։