Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Քահանան ասաց. «Ահա այլազգի փղշտացի Գողիաթի սուրը, որին սպանեցիր Ելա հովտում։ Դա շորով փաթաթված ու դրված է վակասի հետևում։ Եթե ուզում ես, վերցրո՛ւ, քանի որ, բացի դրանից, այստեղ ոչինչ չկա»։ Դավիթն ասաց. «Դրա նմանը չկա, տո՛ւր ինձ այն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եվ այդ օրը Դավիթը վեր կացավ ու Սավուղի երեսից փախավ, գնաց Գեթի Անքուս թագավորի մոտ։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:10
8 Խաչաձեւ Հղումներ  

Եղիան վախեցավ, ելավ գնաց այդտեղից, եկավ Հուդայի Բերսաբեե քաղաքը։ Այնտեղ թողնելով իր ծառային՝


Դպրապետին՝ ինչպես «Մի՛ ապականիր»-ը։ Սաղմոս Դավթի, արձանագիր, երբ նա Սավուղի երեսից փախել թաքնվել էր քարայրում


Նրա բոլոր խոսքերը լսեցին Հովակիմ արքան, նրա բոլոր մեծամեծներն ու բոլոր իշխանները և ուզում էին սպանել նրան։ Ուրիան լսելով վախեցավ ու փախավ գնաց եգիպտացիների երկիրը։


Սավուղն ու Իսրայելի այրերը նույնպես համախմբվեցին հովիտներում և ռազմի ճակատ կազմեցին այլազգիների դեմ։


Դավիթը վազեց, կանգնեց այլազգու վրա, բռնեց նրա սուրը, քաշեց հանեց պատյանից, սպանեց ու գլխատեց նրան։ Երբ այլազգիները տեսան, թե իրենց հզոր մարդը մեռավ, փախան։


Նա հարցրեց Տիրոջը նրա մասին, նրան պաշար տվեց, ինչպես նաև այլազգի Գողիաթի սուրը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ