Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ նա դա տվեց նրան։ Դավիթն այդ օրը ելավ ու փախավ Սավուղի առաջից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Անքուսի ծառաները նրան ասացին. «Չէ՞ որ սա է երկրի թագավորը՝ Դավիթը. սրա մասին չէ՞ր, որ պարողները բացականչելով երգում էին և ասում. “Սավուղը իր հազարավորներին զարկեց, Դավիթը՝ իր բյուրավորներին”»։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:11
8 Խաչաձեւ Հղումներ  

Դպրապետին։ Սաղմոս Դավթի Տե՛ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ, Մարտնչի՛ր նրանց դեմ, ովքեր մարտնչում են իմ դեմ։


Տերը Սամուելին ասաց. «Մինչև ե՞րբ պետք է սգաս Սավուղին, ես նրան զրկել եմ Իսրայելի վրա թագավորելուց։ Քո եղջյուրը ձիթայուղո՛վ լցրու, ե՛կ քեզ առաքեմ Բեթղեհեմ՝ Հեսսեի մոտ, քանի որ նրա որդիներից մեկին եմ թագավոր ընտրել»։


Դավիթը փախչելով փրկվեց, եկավ Արիմաթեմ՝ Սամուելի մոտ, նրան պատմեց ամեն ինչ, որ Սավուղն արել էր իր նկատմամբ։ Սամուելն ու Դավիթը գնացին ու բնակվեցին Ռամայի Նավաթ բնակավայրում։


Դավիթն իր մտքում ասաց. «Ի վերջո մի օր Սավուղի ձեռքն եմ ընկնելու։ Ավելի լավ է գնամ այլազգիների երկիրը։ Եթե պատահի, որ Սավուղն ինձ փնտրի Իսրայելի բոլոր սահմաններում, դարձյալ նրա ձեռքից կազատվեմ»։


Դավիթը վեր կացավ, և ինքն ու իր հետ եղող վեց հարյուր մարդիկ անցան գնացին Գեթի արքա Մովաքի որդի Անքուսի մոտ։


Սա այն Դավիթը չէ՞, որի համար պար բռնելով երգում էին. “Սավուղը հազար կոտորեց, իսկ Դավիթը՝ բյուր”»։