Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Դավիթը փախչելով փրկվեց, եկավ Արիմաթեմ՝ Սամուելի մոտ, նրան պատմեց ամեն ինչ, որ Սավուղն արել էր իր նկատմամբ։ Սամուելն ու Դավիթը գնացին ու բնակվեցին Ռամայի Նավաթ բնակավայրում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Այսպես փախավ Դավիթը և ազատվեց. գնաց Ռամա՝ Սամուելի մոտ, և նրան պատմեց այն ամենը, ինչ Սավուղն արել էր իրեն։ Հետո նա գնաց Սամուելի հետ, և բնակվեցին Նավաթում։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:18
11 Խաչաձեւ Հղումներ  

Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է։


Առավոտ կանուխ նրանք երկրպագեցին Տիրոջը և գնացին իրենց ճանապարհով։ Եղկանան մտավ Արիմաթեմում գտնվող իր տունն ու մերձեցավ իր կնոջը՝ Աննային։ Տերը հիշեց նրան,


Սամուելը գնաց Արիմաթեմ, իսկ Սավուղը ելավ գնաց իր տունը՝ Գաբաա։


Սավուղին իմաց տվեցին, թե՝ «Ահա Դավիթը Ռամայի Նավաթում է»։


Սավուղը խիստ բարկացավ, ինքը գնաց Արիմաթեմ ու հասնելով մինչև Սոկքովի մեծ ջրհորը՝ հարցրեց. «Որտե՞ղ են Սամուելն ու Դավիթը»։ Նրան ասացին. «Ռամայի Նավաթում»։


Նա այնտեղից գնաց Ռամայի Նավաթ բնակավայրը։ Աստծու հոգին իջավ նրա վրա, և ճանապարհը շարունակելով՝ նա մինչև Ռամայի Նավաթ բնակավայրը հասնելը մարգարեություն էր անում։


Դավիթը Ռամայի Նավաթ բնակավայրից փախավ եկավ Հովնաթանի մոտ ու նրան ասաց. «Ի՞նչ եմ արել, ո՞րն է հանցանքս, ի՞նչ մեղք եմ գործել քո հոր դեմ, որ մտադրվել է ինձ սպանել»։


Եվ նա դա տվեց նրան։ Դավիթն այդ օրը ելավ ու փախավ Սավուղի առաջից։


Սամուելը մահացել էր, նրան ողբացել էր ամբողջ Իսրայելը ու նրան թաղել իր քաղաք Արիմաթեմում։ Սավուղը երկրից վերացրել էր ոգեհարցներին ու գուշակներին։


Եվ վերադառնալով Արիմաթեմ, որտեղ իր տունն էր, նա այնտեղից էր ղեկավարում Իսրայելին։ Եվ այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ