Ամուսինն ասաց. «Ինչո՞ւ ես դու այսօր գնում նրա մոտ. ո՛չ նորալուսին է, ո՛չ էլ շաբաթ»։ Նա ասաց. «Հանգստացի՛ր»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն ասաց Հովնաթանին. «Ահա վաղը նորալուսին է, ես արքայի հետ չեմ նստի հաց ուտելու, սակայն ինձ թո՛ղ, որ մինչև երրորդ օրվա երեկոն դաշտում թաքնվեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթն ասաց Հովնաթանին. «Ահա վաղն ամսագլուխ է, և պետք է, որ ես թագավորի հետ նստեմ կերակուր ուտելու, սակայն ինձ թող, որ մինչև երրորդ օրվա իրիկունը թաքնվեմ դաշտում։ |
Ամուսինն ասաց. «Ինչո՞ւ ես դու այսօր գնում նրա մոտ. ո՛չ նորալուսին է, ո՛չ էլ շաբաթ»։ Նա ասաց. «Հանգստացի՛ր»։
Չարագործին տեսնելով պատժված՝ իմաստունը հաստատությամբ է խրատում իր անձը, իսկ անմիտները, նրանց մոտով անցնելով, ավելի են վնասվում։
և ասում էիք. «Ե՞րբ պիտի անցնի այս ամիսը, որ շահ անենք, և այս շաբաթը, որ բացենք գանձարկղերը՝ չափը փոքրացնելու և կշիռը մեծացնելու, ստության կշռաքարեր սարքելու համար.
Փո՛ղ հնչեցրեք ձեր ուրախության օրերին, ամսվա առաջին օրերին, ինչպես նաև ողջակեզներ և փրկության զոհեր մատուցելիս, և կհիշվեք Տիրոջ առջև։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։
«Ամիսների առաջին օրերին Տիրոջը ողջակեզ կմատուցեք նախրից երկու զվարակ, մի խոյ, և մեկ տարեկան յոթ գառ։
Այն ժամանակ եղբայրները Պողոսին իսկույն ուղարկեցին, որ գնա մինչև ծովեզր, իսկ Շիղան ու Տիմոթեոսը մնացին այնտեղ։
Ուստի ոչ ոք ձեզ թող չդատապարտի ուտելու կամ խմելու, տոնական օրերի, նորալուսնի կամ շաբաթի հարցում,
և այս բանը հաղորդեց նրան՝ ասելով. «Իմ հայրը մտադիր է քեզ սպանել, ուստի վաղն առավոտյան զգո՛ւյշ եղիր, թաքնվի՛ր ու նստի՛ր թաքստոցում։
Հովնաթանը նրան ասաց. «Վաղը նորալուսին է։ Քեզ պիտի փնտրեն։ Քո տեղը դատարկ տեսնելով՝ քո մասին պիտի հարցնեն։
Երեք օր կմնաս, ապա կգաս այն վայրը, որտեղ թաքնվել էիր գործի օրը։ Կնստես Երգաբ կոչվող քարի մոտ։
Հետևյալ օրը՝ նորալուսնի երկրորդ օրն էլ Դավթի տեղը դատարկ էր։ Սավուղն ասաց իր որդի Հովնաթանին. «Հեսսեի որդին ինչո՞ւ երեկ և այսօր սեղան նստելու չեկավ»։
Եթե հայրդ իմ մասին հարցնի, կասես. “Դավիթն իր քաղաքը՝ Բեթղեհեմ գնալու արտոնություն խնդրեց ինձանից, քանի որ այնտեղ ամբողջ ազգատոհմի զոհաբերության օրն է”։