Եվ երբ այս բարիքը լինի քեզ, հիշի՛ր ինձ և ողորմությո՛ւն արա ինձ. փարավոնի առաջ հիշի՛ր իմ անունը և ինձ հանի՛ր այս բանտից,
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քո գթասրտությունը իմ տնից չկտրես հավիտյան։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Տերը Դավթի թշնամիներին երկրի երեսից ջնջի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այլև քո ողորմածությունը իմ տանից չկտրես հավիտյան, մինչև իսկ այն ժամանակ, երբ Տերը Դավթի բոլոր թշնամիներին ջնջի երկրիս երեսից»։ |
Եվ երբ այս բարիքը լինի քեզ, հիշի՛ր ինձ և ողորմությո՛ւն արա ինձ. փարավոնի առաջ հիշի՛ր իմ անունը և ինձ հանի՛ր այս բանտից,
Արքան խնայեց Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեին այն երդումի համար, որ Դավիթն ու Սավուղի որդի Հովնաթանը տվել էին իրար Տիրոջ առաջ։
Հովնաթանը Դավթին ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, ինչպես որ մենք Տիրոջ անվամբ երդվեցինք՝ ասելով, որ Տերը հավիտյան վկա լինի իմ ու քո միջև և իմ զավակի ու քո զավակի միջև»։
Արդ, ես գիտեմ, որ դու անպայման կթագավորես, և Իսրայելի թագավորությունը քո ձեռքում հաստատ կմնա։