քահանաները թող իրենց վերցնեն ամեն մեկն իր ծառայության եկամուտը, որպեսզի, որտեղ Տիրոջ տան քանդված մասեր լինեն, նորոգվեն»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչո՞ւ ես ժպիրհ աչքով նայում իմ խնկերին ու զոհերին և ինձանից ավելի ես փառավորում քո որդիներին՝ թույլ տալով, որ նրանք ուտեն Իսրայելի մատուցած բոլոր զոհերի երախայրիքը”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչո՞ւ եք անարգում իմ զոհերն ու ընծաները, որ ես պատվիրեցի իմ տան համար, և քո որդիներին ինձնից ավելի ես պատվում, և ձեզ գիրացնում եք իմ ժողովրդի՝ Իսրայելի ընտիր ընծաներով”։ |
քահանաները թող իրենց վերցնեն ամեն մեկն իր ծառայության եկամուտը, որպեսզի, որտեղ Տիրոջ տան քանդված մասեր լինեն, նորոգվեն»։
Խելքահան էին անում նրանց, իմ ժողովրդի առաջ բամբասում էին իմ մասին մի բուռ գարու կամ մի պատառ հացի համար, որպեսզի սպանեին մարդկանց, ովքեր մահապարտ չէին, և կենդանի պահեին նրանց, ովքեր չպետք է ապրեին՝ խոսելով ժողովրդի ականջին, որ ախորժում է սին խոսքերը”։
Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահավասիկ ես այդ հովիվների դեմ եմ և հոտերս նրանց ձեռքից պահանջելու եմ, նրանց արգելելու եմ արածեցնել հոտերս, և այլևս նրանց չեն արածեցնելու։ Փրկելու եմ հոտերս նրանց ձեռքից. այլևս նրանք համար կերակուր չեն լինելու”։
«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների վրա, մարգարեացի՛ր ու այդ հովիվներին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ո՛վ հովիվներ Իսրայելի, մի՞թե հովիվներն իրենք իրենց են արածեցնում. չէ՞ որ հովիվները հոտերն են արածեցնում։
Դատի ժամանակ անիրավ մի՛ եղիր, աղքատի հանդեպ աչառություն մի՛ արա, հարուստին մի՛ շողոքորթիր։ Արդա՛ր դատիր քո մերձավորին։
Այսպես է ասում Տերն այն մարգարեների համար, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին, որոնք կծոտում են իրենց ատամներով և խաղաղություն են քարոզում նրան, սակայն ոչինչ չդրվեց նրանց բերանը, և պատերազմ հարուցեցին նրանց դեմ։
Ով իր հորը կամ մորը սիրում է ինձնից ավելի, ինձ արժանի չէ։ Ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։
Նրա մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին՝ հերովդեսականների հետ, և ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ արդարամիտ ես և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես ուսուցանում. որևէ մեկին հաճոյանալու հոգ չես անում և մարդկանց միջև խտրականություն չես դնում։
«Եթե մեկն ինձ մոտ գա և չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից, չի կարող իմ աշակերտը լինել.
որովհետև այդպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չէին ծառայում, այլ իրենց որովայնին, և քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են պարզամիտների սիրտը։
Այսուհետև մենք ոչ ոքի չենք ճանաչում մարդկային չափանիշով. որովհետև թեպետ մարդկային չափանիշով էինք ճանաչում Քրիստոսին, սակայն այժմ այլևս նույն ձևով չենք ճանաչում։
Հակոբը կերավ ու հագեցավ, ճարպակալեց ու գոռոզացավ այդ սիրելի մարդը։ Գիրացավ, հաստացավ ու լայնացավ, լքեց Տիրոջը՝ Աստծուն՝ իր Արարչին, և ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դեմ։
որ ասում էր իր հորն ու իր մորը, թե՝ “Քեզ չեմ տեսել”, և չճանաչեց իր եղբայրներին ու իր որդիներին անտեսեց, հետևեց քո խոսքերին ու պահեց քո ուխտը։
Իսկ վերին իմաստությունը նախ սուրբ է և ապա խաղաղարար, հեզ, բարյացակամ, լի ողորմածությամբ ու բարի գործերով, անկողմնակալ, առանց կեղծավորության։
Իսրայելի ամբողջ ժողովուրդը հավաքվեց Սելովում, և այնտեղ կանգնեցրին Վկայության խորանը, քանի որ երկիրը նվաճվեց նրանց կողմից։
Ինչպես ասել եմ իրեն, իր որդիների գործած անօրենությունների համար մինչև վերջ իր սերնդից վրեժ պիտի լուծեմ, որովհետև իր որդիներն Աստծուն անարգում էին, իսկ նա նրանց չէր հանդիմանում։