Եվ կլինի, որ սրանից հետո իմ Հոգուց կհեղեմ ամեն մարմնի վրա, և կմարգարեանան ձեր որդիներն ու ձեր դուստրերը, ձեր ծերերը երազներով կերազեն, և ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղը մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դավթին, բայց երբ նրանք տեսան մարգարեություն անող մարգարեների ժողովն ու նրանց ղեկավարող Սամուելին, Աստծու հոգին Սավուղի մարդկանց վրա իջավ, և նրանք էլ մարգարեացան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սավուղն այդ ժամանակ մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դավթին, բայց երբ նրանք տեսան մարգարեություն անող մարգարեների ժողովը և Սամուելին, որ վերակացու էր կանգնած նրանց վրա, Աստծու Հոգին իջավ Սավուղի ուղարկած մարդկանց վրա, և նրանք էլ մարգարեություն արեցին։ |
Եվ կլինի, որ սրանից հետո իմ Հոգուց կհեղեմ ամեն մարմնի վրա, և կմարգարեանան ձեր որդիներն ու ձեր դուստրերը, ձեր ծերերը երազներով կերազեն, և ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն։
Բաղաամը, իր աչքերը բարձրացնելով, տեսավ Իսրայելին՝ բանակած ըստ ցեղերի։ Աստծու հոգին իջավ նրա վրա,
Փարիսեցիները լսեցին նրա մասին ժողովրդի մեջ եղած քրթմնջյունները, և քահանայապետներն ու փարիսեցիները սպասավորներ ուղարկեցին, որպեսզի բռնեն նրան։
Իսկ ով մարգարեանում է, մարդկանց հետ է խոսում՝ նրանց հավատն ամրապնդելու, մխիթարելու և սփոփելու համար։
Երբ նա մոտեցավ բլրին, մարգարեների խումբը նրան ընդառաջ գնաց, նրա վրա Աստծու հոգին շարժվեց, և նա նրանց մեջ մարգարեացավ։
Այդ գիշեր Սավուղը մարդ ուղարկեց Դավթի տուն, որ հետևեն և առավոտյան սպանեն նրան։ Դավթի կին Մեղքողը, այդ մասին նրան հայտնելով, ասաց. «Եթե այս գիշեր ինքդ քեզ չփրկես, վաղը կմեռնես»։
Սավուղին պատմեցին եղելությունը, նա այլ մարդկանց ուղարկեց, և սրանք ևս մարգարեացան։ Սավուղը կրկին ուրիշ մարդկանց ուղարկեց, սրանք էլ մարգարեացան։