Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎԵԼ 2:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Եվ կլինի, որ սրանից հետո իմ Հոգուց կհեղեմ ամեն մարմնի վրա, և կմարգարեանան ձեր որդիներն ու ձեր դուստրերը, ձեր ծերերը երազներով կերազեն, և ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Սրանից հետո իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎԵԼ 2:28
33 Խաչաձեւ Հղումներ  

Եվ այլևս երես չեմ դարձնելու նրանցից, քանի որ Իսրայելի տան վրա թափեցի զայրույթս”»,- ասում է Տերը՝ Աստված։


Քանզի խոստումը ձեզ, ձեր որդիների և բոլոր հեռավորների համար է, որոնց կանչելու է Տերը՝ մեր Աստվածը»։


մինչև որ բարձրից ձեզ վրա գա Հոգին, և Քերմելն անապատ դառնա, Քերմելն անտառ համարվի,


Ես ջուր պիտի տամ ծարավածներին, որոնք ընթանում են անջրդի տեղերով. իմ հոգին պիտի դնեմ քո զավակի վրա և իմ օրհնանքները՝ քո որդիների վրա։


Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակիչների վրա կհեղեմ շնորհների ու գթության հոգին. և կնայեն ինձ վրա, որ խոցեցին, պարելու փոխարեն, և ամբողջովին կկոծեն նրա համար, ինչպես սիրելիի համար, և ամբողջությամբ կսգան, ինչպես անդրանիկ զավակի համար։


Ահա ձեր առջև բացելու եմ հոգուս պատգամները. և իմ խոսքերն եմ ուսուցանելու ձեզ.


Նա այս ասում էր Հոգու մասին, որն ընդունելու էին իրեն հավատացողները. քանի որ Հոգին դեռևս չունեին, որովհետև Հիսուսը դեռ փառավորված չէր։


Աստծու զորությամբ բարձրանալով՝ Հորից ընդունեց Սուրբ Հոգին, որ նրան խոստացված էր, այն առատորեն բաշխեց մեզ, ինչպես դուք այժմ տեսնում ու լսում եք.


և ամեն մարդ տեսնի Աստծու փրկությունը» (Ես. 40.3-5)։


Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ծառայի և ազատի, ո՛չ արուի և էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսով։


Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը, քանզի Տե՛րը խոսեց»։


Տերն ասաց նրանց. «Լսե՛ք իմ խոսքերը. եթե ձեզանից որևէ մեկը Տիրոջ մարգարե դառնա, ես տեսիլքով կերևամ նրան և երազի մեջ կխոսեմ նրա հետ։


Ապա ասաց ինձ. «Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպեսզի հաստատես Հակոբի ցեղերը և Իսրայելի ցրվածներին վերադարձնես։ Ահավասիկ ազգի համար քեզ իբրև ուխտ հաստատեցի և հեթանոսների համար՝ իբրև լույս, որպեսզի փրկություն լինես մինչև աշխարհի ծագերը»։


Նա ուներ չորս կույս աղջիկներ, որոնք մարգարեուհիներ էին։


Այն մարգարեն, որը տեսիլք ունի, թող պատմի իր տեսիլքը, իսկ ով իմ խոսքն ունի, իմ խոսքը թող հայտնի ճշմարտությամբ։ Ցորենի մոտ ի՞նչ է հարդը,- ասում է Տերը։


Աստծուց խրատված որդիներ պիտի ունենաս, քո մանուկները մեծ խաղաղության մեջ պիտի լինեն։


Զաքարիան՝ նրա հայրը, Սուրբ Հոգով լցվեց, մարգարեացավ և ասաց.


Աստված բազում ձևերով և բազում օրինակներով հնում խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով։


Ես կիջնեմ, կխոսեմ քեզ հետ, կվերցնեմ քո ոգուց, որ ես եմ տվել ու կդնեմ նրանց վրա, որպեսզի քեզ հետ միասին կրեն ժողովրդի բեռը, և դու այլևս միայնակ չկրես այն։


Սավուղը մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դավթին, բայց երբ նրանք տեսան մարգարեություն անող մարգարեների ժողովն ու նրանց ղեկավարող Սամուելին, Աստծու հոգին Սավուղի մարդկանց վրա իջավ, և նրանք էլ մարգարեացան։


Սավուղը Տիրոջը հարց տվեց, սակայն Տերը նրան պատասխան չտվեց ո՛չ երազով, ո՛չ Հայտնությամբ [𝕸 Ուրիմ], ո՛չ էլ մարգարեության միջոցով։


Քեզ նեղողներն իրենց մարմինը պիտի ուտեն և, ինչպես նոր գինի, պիտի խմեն իրենց արյունն ու հարբեն։ Եվ ամեն մարմին պիտի իմանա, թե ես եմ Տերը, որ փրկեցի ու օգնեցի քեզ և զորավոր դարձրի Հակոբին»։


Ես լսեցի, թե ի՛նչ են խոսում մարգարեները, որոնք սուտ մարգարեություններ էին անում իմ անունով և ասում. “Ես մի երազ, մի տեսիլ տեսա”։


իմ հոգին եմ տալու ձեզ։ Եվ այնպես եմ անելու, որ իմ արդարությամբ ընթանաք, օրենքներս պահեք ու կատարեք դրանք,


Իմ հոգին տալու եմ ձեզ, և դուք կենդանանալու եք։ Ձեզ դնելու եմ ձեր երկրում, ու կիմանաք, որ ես եմ Տերը։ Խոսեցի ու կատարելու եմ”»,- ասում է Տերը՝ Աստված։


Սավուղին պատմեցին եղելությունը, նա այլ մարդկանց ուղարկեց, և սրանք ևս մարգարեացան։ Սավուղը կրկին ուրիշ մարդկանց ուղարկեց, սրանք էլ մարգարեացան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ