Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեղքողը մի խրտվիլակ բերեց ու դրեց մահճի վրա, նաև այծի լյարդ ու սնարին՝ մազի կծիկ և ծածկոցով ծածկեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Մեղքողը մի արձան վերցրեց, դրեց նրա անկողնու մեջ ու նրա գլխի տակ այծի մազի բարձ դրեց և ծածկոցով ծածկեց այն։ |
Ահա շատ օրեր Իսրայելի որդիները կբնակվեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհաբերությունների և առանց զոհասեղանի, առանց քահանայության և առանց հայտնությունների։
Այդպիսով Միքան իր տանը կռարան ունեցավ։ Նա եփուդ ու թերափ պատրաստեց. նվիրագործեց իր որդիներից մեկին, որը նրա համար քահանա եղավ։
Այդ հինգ մարդիկ, որ գնացել էին հետախուզելու Լայիսա երկիրը, ասացին իրենց եղբայրներին. «Գիտե՞ք, որ այս տանը եփուդ, թերափ և մի քանդակած ու ձուլածո կուռք կա։ Հիմա տեսե՛ք, թե ի՛նչ պիտի անեք»։
Իսկ այն հինգ մարդիկ, որոնք գնացել էին երկիրը հետախուզելու, առաջացան, վերցրին քանդակածը, եփուդը, թերափը և ձուլածոն։ Քահանան արձանացած կանգնել էր դռան մուտքին, և վեց հարյուր մարդիկ՝ պատերազմական զենքերով զինված։