Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ “Արքան գլխագին չի ուզում, այլ միայն այլազգիների հարյուր անթլփատություն, որպեսզի արքայի թշնամիներից վրեժ լուծի”»։ Սավուղը մտածում էր Դավթին այլազգիների ձեռքը մատնել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սավուղն ասաց. «Այսպե՛ս ասացեք Դավթին. “Թագավորը քեզնից գլխագին չի ուզում, այլ միայն փղշտացիների հարյուր անթլփատություն, որպեսզի վրեժ առնվի թագավորի թշնամիներից”»։ (Սակայն Սավուղը խորհում էր, որ Դավթին սպանել տա փղշտացիների ձեռքով)։ |
Ավելացրե՛ք պարգևագինը և օժիտը. որքան էլ ասեք, կտամ, միայն թե այդ աղջկան ինձ կնությա՛ն տվեք»։
Դավիթը Սավուղի որդի Հեբուսթեի մոտ պատգամավորներ ուղարկեց՝ ասելով. «Ի՛նձ տուր իմ կին Մեղքողին, որին ես ստացել եմ հարյուր փղշտացիների թլփատելու դիմաց»։
Հեսուն գայլախազ քարից դանակներ շինեց և թլփատեց Իսրայելի որդիներին այն վայրում, որ կոչեց Անթլփատների բլուր։
Այդ օրը Սավուղն անհեռատեսորեն նզովեց ժողովրդին՝ ասելով. «Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև երեկո, նախքան ես իմ թշնամիներից վրեժ լուծեմ, հաց կուտի»։ Եվ ժողովուրդը հաց չկերավ,
Դավիթն իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Ի՞նչ կանեն այն մարդուն, որ այլազգուն սպանի և Իսրայելի նախատինքը վերացնի։ Ո՞վ է այդ անթլփատ այլազգին, որը կենդանի Աստծու զորքին վիրավորանք է հասցնում»։
Քո ծառան առյուծ էլ է սատկեցրել, արջ էլ։ Նույն կերպ կվարվեմ ես այդ անթլփատ այլազգու հետ։ Արդ, ինչո՞ւ չգնամ, չսպանեմ նրան և այսօր ևեթ վերացնեմ Իսրայելի նախատինքը։ Ո՞վ է այդ անթլփատը, որ կենդանի Աստծու զորքին նախատեց»։
Սավուղը Դավթին ասաց. «Ահա իմ մեծ աղջկան՝ Մերոբին, քեզ կնության եմ տալու, միայն թե դու ինձ քաջաբար ծառայի՛ր ու Տիրոջ պատերազմները վարի՛ր»։ Սավուղը մտածում էր. «Թող իմ ձեռքը նրա դեմ չլինի, այլ թող այլազգիների ձեռքը նրան հարվածի»։
Սավուղը խոսեց իր Հովնաթան որդու և իր բոլոր ծառաների հետ՝ Դավթին սպանելու համար։ Սավուղի որդի Հովնաթանը շատ էր սիրում Դավթին