Հակոբը Ռաքելի համար ծառայեց յոթ տարի, որոնք նրա աչքին օրեր թվացին, որովհետև սիրում էր նրան։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղի ծառաներն այս խոսքերը Դավթի ականջին հասցրին։ Դավիթն ասաց. «Ձեզ թվում է հե՞շտ բան է արքային փեսա դառնալը։ Ես մի խեղճ ու աննշան մարդ եմ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սավուղի ծառաներն այս խոսքերը Դավթի ականջին հասցրին, և Դավիթն ասաց. «Ի՞նչ է, ձեզ փո՞քր բան է թվում թագավորի փեսա դառնալը. չէ՞ որ ես մի աղքատ ու աննշան մարդ եմ»։ |
Հակոբը Ռաքելի համար ծառայեց յոթ տարի, որոնք նրա աչքին օրեր թվացին, որովհետև սիրում էր նրան։
Ավելացրե՛ք պարգևագինը և օժիտը. որքան էլ ասեք, կտամ, միայն թե այդ աղջկան ինձ կնությա՛ն տվեք»։
Տեսե՛ք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծու որդիներ։ Աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց։
Դավիթը Սավուղին ասաց. «Ո՞վ եմ ես, ի՞նչ է իմ ապրուստը, և ի՞նչ է իմ հոր ազգատոհմն Իսրայելի մեջ, որ արքային փեսա դառնամ»։
Սավուղն իր ծառաներին պատվիրեց՝ ասելով. «Դավթի հետ ծածուկ խոսելով՝ ասացե՛ք. “Արքան քեզ հավանել է, և նրա բոլոր մարդիկ սիրում են քեզ, ուստի փեսա՛ դարձիր արքային”»։
Սավուղը պատասխան տվեց՝ ասելով. «Չէ՞ որ ես Իսրայելի ամենափոքր ազգատոհմին պատկանող մի հեմինացու որդի եմ, և Բենիամինի ցեղի մեջ իմ տոհմը ամենակրտսերն է։ Ինչո՞ւ ես ինձ այդ բաներն ասում»։