Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղը տեսնելով, որ նա չափազանց իմաստուն է, երկյուղ էր կրում նրանից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ Սավուղը տեսավ, որ նա խելամտությամբ է վարվում, վախենում էր նրանից։ |
Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։
Իսկ վերին իմաստությունը նախ սուրբ է և ապա խաղաղարար, հեզ, բարյացակամ, լի ողորմածությամբ ու բարի գործերով, անկողմնակալ, առանց կեղծավորության։
Սավուղը Դավթի ներկայությունից վախենում էր, որովհետև Տերը նրա հետ էր, իսկ Սավուղից հեռացել էր։