Մովսեսն ասաց Ահարոնին. «Մի ոսկե սափո՛ր վերցրու, դրա մեջ մեկ չափ մանանա՛ լցրու և դի՛ր Աստծու առաջ՝ ձեր սերունդների համար պահելու»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:54 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը վերցրեց այլազգու գլուխը և այն բերեց Երուսաղեմ, իսկ նրա զենքերը դրեց իր վրանում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթը վերցրեց փղշտացու գլուխն ու այն տարավ Երուսաղեմ, իսկ նրա զենքերը դրեց իր վրանի մեջ։ |
Մովսեսն ասաց Ահարոնին. «Մի ոսկե սափո՛ր վերցրու, դրա մեջ մեկ չափ մանանա՛ լցրու և դի՛ր Աստծու առաջ՝ ձեր սերունդների համար պահելու»։
Երբ Սավուղը տեսավ այլազգու դեմ ելած Դավթին, ասաց զորքի հրամանատար Աբեններին. «Աբեննե՛ր, ո՞ւմ որդին է այս պատանյակը»։
Երբ Դավիթը վերադարձավ այլազգուն սպանելուց հետո, Աբենները նրան տարավ Սավուղի մոտ։ Այլազգու գլուխը Դավթի ձեռքին էր։
Դավիթն ասաց Աքիմելեքին. «Այստեղ ձեռքիդ տակ գեղարդ կամ սուր կա՞։ Իմ սուրը և զենքն ու զրահը հետս չեմ վերցրել, քանի որ արքայի գործը շտապ էր»։