Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:53 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

53 Իսրայելի այրերը այլազգիներին հալածելուց հետո վերադարձան ու կողոպտեցին նրանց բանակատեղին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

53 Փղշտացիներին հալածելուց հետո Իսրայելի որդիները ետ դառան և կողոպտեցին նրանց բանակատեղին։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:53
7 Խաչաձեւ Հղումներ  

Նա վեր կացավ ու այլազգիներին այնքան հարվածեց, որ ձեռքը կպած էր մնացել սրի կոթին։ Տերն այդ օրը մեծ փրկություն պարգևեց։ Զորքը մնաց, բայց միայն դիակապտության համար։


Սակայն ամենքը, որ հոշոտում էին քեզ, իրե՛նք պետք է հոշոտվեն, քո բոլոր թշնամիները պիտի հոշոտեն իրենց մարմինները։ Քո անօրենությունները բազմացան ու հաճախակի դարձան. դրանք քո մեղքերի հետևանքն են։ Քեզ ավերողներն իրե՛նք պիտի ավերի ենթարկվեն, քո բոլոր ավարառուներին ես ավարի պիտի մատնեմ։


Հարված հարվածի վրա եկավ. բողո՛ք բարձրացրեք, քանզի ողջ երկիրը միանգամից թշվառացավ, վրանս խորտակվեց, և քանդվեցին վրանիս ծածկոցները։


Իսրայելի ու Հուդայի մարդիկ վեր կացան, աղաղակեցին, հարձակվեցին ու հետապնդեցին նրանց մինչև Գեթի մուտքը և Ասկաղոնի դարպասները։ Վիրավոր այլազգիներն ընկան ճանապարհների վրա մինչև Գեթի ու Ակկարոնի դարպասները։


Դավիթը վերցրեց այլազգու գլուխը և այն բերեց Երուսաղեմ, իսկ նրա զենքերը դրեց իր վրանում։


Նա, իր անձը վտանգի ենթարկելով, սպանեց այլազգուն՝ Գողիաթին, Տերը մեծ փրկություն շնորհեց, և այդ տեսնելով՝ ամբողջ Իսրայելն ուրախացավ։ Ինչո՞ւ Դավթին իզուր սպանելով անմեղ արյան մեղքի տակ մտնես»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ