Նա էր սպանել եգիպտացի հաղթանդամ մի մարդու։ Այդ եգիպտացու ձեռքին կար կամրջի գերան հիշեցնող մի նիզակ։ Նա նիզակով հարձակվելով այդ մարդու վրա՝ նիզակը խլել էր եգիպտացու ձեռքից և նրա նիզակով էլ սպանել նրան։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:51 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը վազեց, կանգնեց այլազգու վրա, բռնեց նրա սուրը, քաշեց հանեց պատյանից, սպանեց ու գլխատեց նրան։ Երբ այլազգիները տեսան, թե իրենց հզոր մարդը մեռավ, փախան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթը վազեց, կանգնեց փղշտացու վրա, բռնեց նրա սուրը, հանեց պատյանից, սրով սպանեց նրան և ապա սրով կտրեց գլուխը։ Եվ երբ փղշտացիները տեսան, որ իրենց հզոր մարդը մեռավ, փախան։ |
Նա էր սպանել եգիպտացի հաղթանդամ մի մարդու։ Այդ եգիպտացու ձեռքին կար կամրջի գերան հիշեցնող մի նիզակ։ Նա նիզակով հարձակվելով այդ մարդու վրա՝ նիզակը խլել էր եգիպտացու ձեռքից և նրա նիզակով էլ սպանել նրան։
տուն մտան։ Հեբուսթեն սենյակում ննջում էր իր անկողնում։ Հարվածեցին նրան, սպանեցին, կտրեցին նրա գլուխը և այն վերցնելով՝ ամբողջ գիշերը գնացին արևելյան ճանապարհով։
հանգցրին կրակի զորությունը, փրկվեցին սրի բերանից, զորացան տկարությունից հետո, կտրիճներ եղան պատերազմի մեջ, հաղթեցին օտար բանակների.
Արդ, որովհետև զավակները հաղորդակից եղան արյան և մարմնին, ինքն էլ մարդկային բնությամբ մասնակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի նրան, որ մահվան իշխանություն ուներ, այսինքն՝ սատանային,
Այսպես Դավիթը պարսատիկով ու քարով հաղթեց այլազգուն, հարվածեց ու սպանեց նրան։ Սակայն Դավթի ձեռքին սուր չկար։
Քահանան ասաց. «Ահա այլազգի փղշտացի Գողիաթի սուրը, որին սպանեցիր Ելա հովտում։ Դա շորով փաթաթված ու դրված է վակասի հետևում։ Եթե ուզում ես, վերցրո՛ւ, քանի որ, բացի դրանից, այստեղ ոչինչ չկա»։ Դավիթն ասաց. «Դրա նմանը չկա, տո՛ւր ինձ այն»։
Դավիթն ասաց Աքիմելեքին. «Այստեղ ձեռքիդ տակ գեղարդ կամ սուր կա՞։ Իմ սուրը և զենքն ու զրահը հետս չեմ վերցրել, քանի որ արքայի գործը շտապ էր»։
Նրան շուռ տվեցին, վերցրին զենքերը և կտրեցին գլուխը։ Նրանք բանբերներ ուղարկեցին այլազգիների երկրի չորս կողմը՝ հայտնելու այս մասին իրենց կռատներին ու ժողովրդին։