Կորովի՛ եղիր, զորավիգ լինենք մեր ժողովրդին ու մեր Աստծու քաղաքներին, և Տերը կանի իր աչքին հաճելի եղածը»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթն ասաց. «Եթե Տերը ինձ փրկել է առյուծի ու արջի ճանկերից, ինձ կփրկի նաև այդ անթլփատ այլազգու ձեռքից»։ Սավուղն ասաց. «Գնա՛, Տերը քեզ հետ թող լինի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթն ասաց. «Տերը, որ ինձ ազատել է առյուծի և արջի ճանկերից, այս փղշտացու ձեռքից էլ կազատի»։ Եվ Սավուղը Դավթին ասաց. «Գնա՛, և Տերը քեզ հետ լինի»։ |
Կորովի՛ եղիր, զորավիգ լինենք մեր ժողովրդին ու մեր Աստծու քաղաքներին, և Տերը կանի իր աչքին հաճելի եղածը»։
Արդ, որդյա՛կ իմ, Տերը քեզ հետ թող լինի ու հաջողություն տա քեզ, որ շինես Տիրոջ՝ քո Աստծու տունը, ինչպես որ նա ասել է քո մասին։
Անհաշիվ ոսկի, արծաթ, պղինձ ու երկաթ կա. արդ, վե՛ր կաց ու գործի՛ր, քանի որ Տերը քեզ հետ է»։
Անօրենություն ծրագրեցին, Պատրաստ եղան գործելու։ Մարդու սիրտը անքննելի է, նրա միտքը՝ նույնպես։
և ամեն բանում ինչպես որ լսում էինք Մովսեսին, այդպես էլ կլսենք և քեզ, միայն թե Տերը՝ մեր Աստվածը, քեզ հետ լինի, ինչպես որ Մովսեսի հետ էր։
Եվ ահա Բոոսը եկավ Բեթղեհեմից և ասաց իր հնձվորներին. «Տերը ձեզ հետ»։ Նրանք ասացին. «Տերն օրհնի քեզ»։
Քո ծառան առյուծ էլ է սատկեցրել, արջ էլ։ Նույն կերպ կվարվեմ ես այդ անթլփատ այլազգու հետ։ Արդ, ինչո՞ւ չգնամ, չսպանեմ նրան և այսօր ևեթ վերացնեմ Իսրայելի նախատինքը։ Ո՞վ է այդ անթլփատը, որ կենդանի Աստծու զորքին նախատեց»։
Տերը Հովնաթանին այսպես և սրանից ավելին թող անի, եթե չբացահայտեմ հորս չարությունը քո հանդեպ և քեզ չհայտնեմ։ Այդ դեպքում քեզ կարձակեմ, որ գնաս խաղաղությամբ, և Տերը քեզ հետ լինի, ինչպես իմ հոր հետ էր։
Դու այսօր ինձ պատմեցիր, որ բարիք ես արել, թե ինչպես Տերն այսօր ինձ քո ձեռքն էր մատնել, իսկ դու ինձ չսպանեցիր։
Սավուղն ասաց Դավթին. «Օրհնյալ ես դու, որդյա՛կ իմ Դավիթ, դու հաջողություն ես գտնելու և զորանալով զորանալու ես»։ Դավիթը գնաց իր ճանապարհով, իսկ Սավուղը վերադարձավ իր տեղը։
Սամուելը մի վեմ վերցրեց ու կանգնեցրեց Մասեփայի ու Սենի միջև և այն կոչեց Աբենեզեր, այսինքն՝ «օգնական վեմ»՝ ասելով. «Մինչև այստեղ Տերը օգնեց մեզ»։