11 Մոռացան նրա երախտիքները և սքանչելիքները, Որ ցույց տվեց նրանց.
11 Հիշում եմ Տիրոջ գործերը, որովհետև հիշում եմ հավիտենության քո հրաշքները։
Տե՛ր, ցածրացրո՛ւ երկինքը և իջի՛ր, Մոտեցի՛ր լեռներին, և թող ծխան։ Փայլատակի՛ր քո շանթերը և խռովեցրո՛ւ նրանց,
Տեսնենք քո ընտրյալների քաղցրությունը, Ուրախանանք քո ազգի ուրախությամբ Ու փառավորվենք քո ժառանգությամբ։
Հիշե՛ք նրա կատարած սքանչելագործությունները, նշաններն ու բերանի դատաստանները։
Փողով ու թմբուկով, քնարով ու երգով գինին խմում, բայց չեն նայում Տիրոջ գործերին, նրա ձեռքի գործերին ուշադրություն չեն դարձնում։
Տիրոջ ձայնը փշրում է մայրիները, Տերը կոտրատում է մայրիները Լիբանանի։
Ուղղամիտներին լույս ծագեց խավարի մեջ. Ողորմած, գթած և արդար է Տերը։
Գերեվարվածների հեծեծանքը թող հասնի քեզ, Քո բազկի զորությամբ պահպանի՛ր սպանվածների որդիներին։
Նրանք Տիրոջ ուխտի մեջ չմնացին Եվ չուզեցին գնալ նրա օրենքների համաձայն։
Իսահակը երեկոյան ելավ դաշտ՝ զբոսնելու։ Նա աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ տասը ուղտեր են գալիս։
Աստվածների մեջ, Տե՛ր, ո՞վ կա քեզ նման, ո՞վ կարող է նմանվել քեզ, փառավորյա՛լդ սրբերի մեջ, սքանչացյա՛լդ փառքի մեջ, որ հրաշքներ ես գործում։