Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դավիթն իր բերածները հանձնեց բանակի մթերապահին և վազեց դեպի զորքն ու հետաքրքրվեց իր եղբայրների առողջությամբ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դավիթն իր ձեռքի ամանները հանձնեց ամանների պահապանին և վազեց դեպի զորագունդը, գնաց իր եղբայրներին հարցրեց, թե առո՞ղջ են արդյոք։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:22
11 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելը նրան ասաց. «Գնա՛, տե՛ս, թե ինչպե՛ս են քո եղբայրներն ու հոտերը, և ինձ լո՛ւր բեր»։ Եվ Հակոբը Քեբրոնի հովտից նրան ուղարկեց այնտեղ։ Հովսեփը եկավ Սյուքեմ


Եկավ Ուրիան, ներկայացավ Դավթին։ Դավիթը հարցրեց Հովաբի ողջության, զինվորների առողջության ու պատերազմի վիճակի մասին։ Ուրիան ասաց. «Ամեն ինչ բարեհաջող է»։


Մովսեսն ընդառաջ ելավ իր աներոջը, երկրպագեց նրան և համբուրեց նրան։ Ողջագուրվեցին խաղաղությամբ, և նրանց տարավ իր վրանը։


Նա պիտի գա հասնի Անգե քաղաքը, անցնի Մակեդդովով և բանակ դնի Մաքմասում։


Եվ նրանք շրջվեցին դեպի այդ տունը, մտան ղևտացի պատանու մոտ, որը Միքայի տանն էր, և նրա ողջությունը հարցրին։


Նրանք հետ դարձան և գնացին՝ իրենց առջևից կարգելով իրենց երեխաներին և ողջ ունեցվածքը։


Իսրայելացիները և այլազգիները միմյանց դեմ էին կանգնել ճակատ առ ճակատ։


Դավիթը տասը ծառաների ուղարկեց՝ նրանց ասելով. «Բարձրացե՛ք Կարմելոս, գնացե՛ք Նաբաղի մոտ և իմ անունից նրա ողջությունը հարցնելուց հետո


Դավիթը եկավ ուժասպառ եղած երկու հարյուր զինվորների մոտ, որոնք չէին կարողացել Դավթի հետևից գնալ և մնացել էին Բոսորի հեղեղատում։ Նրանք ընդառաջ գնացին Դավթին ու նրա հետ եղած զորքին։ Դավիթը մոտեցավ այդ երկու հարյուր զինվորներին, հարցուփորձ արեց նրանց ողջության մասին։