Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սամուելն արեց այն, ինչ Տերն ասել էր, ու եկավ Բեթղեհեմ։ Քաղաքի ծերերը զարհուրած դիմավորեցին նրան՝ ասելով. «Քո մուտքը խաղաղությա՞մբ է, ո՜վ տեսանող»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սամուելն արեց Տիրոջ ասածը և գնաց Բեթլեհեմ։ Քաղաքի ծերերը դողալով դիմավորեցին նրան և ասացին. «Խաղաղությա՞մբ է գալդ»։ |
Երբ ես գալիս էի Ասորիների Միջագետքից և մոտեցել էի Եփրաթային, որը Բեթղեհեմն է, քանանացիների երկրում մեռավ քո մայրը՝ Ռաքելը, և ես նրան թաղեցի Եփրաթայի ճանապարհին»։
Այրին ասաց Եղիային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՜վ Աստծու մարդ, եկել ես ինձ մոտ, որ մեղքե՞րս հիշեցնես ու որդո՞ւս սպանես»։
Ագիթի որդի Ադոնիան, Սողոմոնի մայր Բերսաբեեի մոտ գալով, խոնարհվեց նրա առաջ։ Բերսաբեեն հարցրեց. «Բարի՞ նպատակով ես գալիս մոտս»։ Ադոնիան ասաց. «Բարի նպատակով»։ Եվ ավելացրեց.
Երբ Հովրամը տեսավ Հեուին, ասաց. «Խաղա՞ղ նպատակով ես գալիս, Հեո՛ւ»։ Հեուն ասաց. «Ի՞նչ խաղաղություն, երբ քո մայր Հեզաբելի պոռնկություններն ու կախարդությունները շատանում են»։
Այլ կգնամ Տիրոջ հետևից. առյուծի պես կմռնչա. քանի որ նա կմռնչա և կհիմարացնի արևմուտքի՝ ծովի որդիներին։
Դրա համար հնձեցի ձեր մարգարեներին և կոտորեցի նրանց իմ բերանի խոսքով. քո արդարադատությունը կծագի լույսի պես։
Հովսեփն էլ, Դավթի տնից և ազգատոհմից լինելով, Գալիլեայի Նազարեթ քաղաքից ելավ գնաց Հրեաստան՝ Դավթի քաղաքը, որ Բեթղեհեմ է կոչվում՝
Երբ Սիմոն Պետրոսն այս տեսավ, Հիսուսի ծնկներին փաթաթվեց ու ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ».
Եվ գերգեսացիների երկրի տարածքում գտնվող ողջ բնակչությունն աղաչում էր Հիսուսին՝ հեռու գնալ իրենց սահմաններից, որովհետև մեծ վախով տագնապում էին։ Եվ նա նավակ նստեց ու վերադարձավ։