Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ Հեսսեին հրավիրի՛ր զոհաբերությանը, ու ես քեզ ցույց կտամ, թե ի՛նչ պետք է անես, և կօծես նրան, որին քեզ կասեմ»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Հեսսեին է՛լ հրավիրիր զոհաբերության, իսկ ես քեզ կհասկացնեմ, թե ի՛նչ ես անելու. ինձ համար թագավոր պիտի օծես նրան, որին քեզ կասեմ»։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:3
10 Խաչաձեւ Հղումներ  

Աբեսաղոմի հետ գնացին իր կողմից հրավիրված երկու հարյուր անձինք, որոնք ամենևին տեղյակ չէին անցուդարձին։


Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն այնտեղ նրան Իսրայելի թագավոր թող օծեն։ Եղջերափողե՛ր հնչեցրեք և բացականչե՛ք. “Կեցցե՜ Սողոմոն արքան”։ Ապա նրա հետևից գնալով՝ քաղա՛ք բարձրացեք,


Իսրայելի բոլոր ծերերը եկան արքայի մոտ՝ Քեբրոն, ու Դավիթ արքան Տիրոջ առջև Քեբրոնում նրանց հետ ուխտ դրեց։ Նրանք Դավթին Իսրայելի թագավոր օծեցին՝ ըստ Տիրոջ այն խոսքերի, որ նա Սամուելի միջոցով ասել էր։


Կխոսես նրա հետ և իմ պատգամները կդնես նրա շուրթերին։ Եվ ես կբացեմ քո բերանն ու նրա բերանը և կասեմ ձեզ, թե ի՛նչ պետք է անեք։


Իսկ հիմա ոտքի՛ ել ու մտի՛ր այդ քաղաքը. քեզ կասվի, թե ի՛նչ պետք է անես»։


«Վաղն այսինչ ժամին Բենիամինի երկրից մի մարդ պիտի ուղարկեմ քեզ մոտ, որ նրան Իսրայելի իմ ժողովրդի վրա իշխան օծես։ Նա իմ ժողովրդին պիտի փրկի այլազգիների ձեռքից, քանի որ տեսա ժողովրդիս տառապանքը, և նրա աղաղակն ինձ հասավ»։