Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Իսրայելի բոլոր ծերերը եկան արքայի մոտ՝ Քեբրոն, ու Դավիթ արքան Տիրոջ առջև Քեբրոնում նրանց հետ ուխտ դրեց։ Նրանք Դավթին Իսրայելի թագավոր օծեցին՝ ըստ Տիրոջ այն խոսքերի, որ նա Սամուելի միջոցով ասել էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Իսրայելի բոլոր ծերերը եկան թագավորի մոտ՝ Քեբրոն, ու Դավիթը նրանց հետ դաշինք կնքեց Քեբրոնում, Տիրոջ առջև։ Նրանք Դավթին թագավոր օծեցին Իսրայելի վրա ըստ Տիրոջ խոսքի, որ ասել էր Սամուելի միջոցով։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:3
15 Խաչաձեւ Հղումներ  

Տերը Սամուելին ասաց. «Մինչև ե՞րբ պետք է սգաս Սավուղին, ես նրան զրկել եմ Իսրայելի վրա թագավորելուց։ Քո եղջյուրը ձիթայուղո՛վ լցրու, ե՛կ քեզ առաքեմ Բեթղեհեմ՝ Հեսսեի մոտ, քանի որ նրա որդիներից մեկին եմ թագավոր ընտրել»։


Իսրայելի բոլոր ծերերը եկան Քեբրոն՝ արքայի մոտ, և Դավիթ արքան նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում՝ Տիրոջ առջև։ Նրանք Դավթին թագավոր օծեցին ամբողջ Իսրայելի վրա։


Եկան Հուդայի երկրի մարդիկ և այնտեղ Դավթին Հուդայի տան վրա թագավոր օծեցին։ Դավթին հայտնեցին, որ Գաղաադի Հաբիս բնակավայրի մարդիկ թաղել են Սավուղին։


Եվ Հեսսեին հրավիրի՛ր զոհաբերությանը, ու ես քեզ ցույց կտամ, թե ի՛նչ պետք է անես, և կօծես նրան, որին քեզ կասեմ»։


Նրանք Հուդայի բոլոր ժողովականների և արքայի հետ դաշինք կնքեցին Տիրոջ տանը։ Հովիդայեն, նրանց ցույց տալով արքայորդուն, ասաց. «Ահավասիկ Հուդայի արքայորդին. սա՛ պետք է թագավորի, ինչպես Տերն ասել է Դավթի տան մասին։


Ծառաները նրա մարմինը տարան Մակեդովից, բերեցին Երուսաղեմ և թաղեցին իր գերեզմանում։ Երկրի ժողովուրդը բերեց Հովսիայի որդի Հովաքազին և օծեց նրան ու նրա հոր փոխարեն թագավոր նստեցրեց։


Հովիդայեն Տիրոջ և արքայի, ինչպես և արքայի ու ժողովրդի միջև ուխտ դրեց, որ իրենք կլինեն Տիրոջ ժողովուրդը։


Տերը քեզ հետ վարվեց այնպես, ինչպես իմ միջոցով հայտնել էր։ Տերը քո ձեռքից խլելու է թագավորությունդ և տալու է քո ընկերոջը՝ Դավթին,


Նրանք երկուսով ուխտ արեցին Տիրոջ առջև։ Դավիթը մնաց Նորում, իսկ Հովնաթանը գնաց իր տունը։


Սամուելն ասաց նրան. «Տերն այսօր քո վրայից վերցրեց Իսրայելի թագավորությունը և այն տալու է քեզանից լավ մեկին։


Ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա և այնտեղ՝ Գաղգաղայում, Տիրոջ առջև, Սամուելը Սավուղին թագավոր օծեց։ Խաղաղության զոհեր մատուցեցին Տիրոջ առաջ, և Սամուելն ու ամբողջ ժողովուրդը շատ ուրախացան։


Հեփթայեն Գաղաադի ծերերի հետ գնաց, և ժողովուրդը նրան իր վրա իշխան և առաջնորդ կարգեց։ Հեփթայեն Տիրոջ առաջ Մասեփայում կրկնեց իր այս բոլոր խոսքերը։


յոթ տարի վեց ամիս Հուդայի վրա թագավորեց Քեբրոնում և երեսուներեք տարի ողջ Իսրայելի ու Հուդայի վրա՝ Երուսաղեմում։


Սրանք են Դավթի զորքի այն հրամանատարները, որոնք ամբողջ Իսրայելի հետ զորակցում էին նրան նրա թագավորության մեջ, որպեսզի Տիրոջ ասածի համաձայն նրան թագավորեցնեն Իսրայելի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ