Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սավուղը Հեսսեին լուր ուղարկեց՝ ասելով. «Դավիթը թող ինձ մոտ մնա, քանի որ իմ առաջ շնորհ գտավ»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Սավուղը մարդ ուղարկեց Հեսսեի մոտ՝ ասելով. «Դավիթը թող ինձ մոտ մնա, որովհետև նա շնորհ գտավ իմ առաջ»։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:22
7 Խաչաձեւ Հղումներ  

Լաբանը նրան ասաց. «Շնորհ գտա քո առաջ. կարող եմ ասել, որ Աստված օրհնեց ինձ քո գալստյամբ։


Հովսեփը շնորհ գտավ իր տիրոջ առաջ, եղավ նրա սիրելին։ Այդ պատճառով էլ նա վերակացու կարգեց նրան իր տան վրա և իր ողջ ունեցվածքը վստահեց Հովսեփին։


Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Տե՛ր, հիշի՛ր Դավթին և նրա ողջ հեզությունը,


այլ քո սպասավորը՝ Նավեի որդի Հեսուն կմտնի այնտեղ։ Նրան զորացրո՛ւ, որովհետև նա է այդ երկիրը հանձնելու Իսրայելին։


Դավիթը եկավ Սավուղի մոտ և սպասարկում էր նրան։ Սավուղը նրան շատ սիրեց, և նա նրա կապարճակիրը դարձավ։


Եվ երբ չար ոգին իջնում էր Սավուղի վրա, Դավիթն առնում էր քնարը և նվագում իր ձեռքով, հանգստացնում էր Սավուղին։ Սավուղը հանգստանում էր, և չար ոգին նրանից հեռանում էր։