Հեսուն, առնելով հինգ հազար մարդ, նրանց դարան մտցրեց Բեթելի և Գայիի միջև՝ քաղաքի արևմտյան կողմից,
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղը եկավ մինչև Ամաղեկի քաղաքները, և բանակը դարանամուտ եղավ հեղեղատում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սավուղը գնաց մինչև ամաղեկացիների մի քաղաքի մոտ և դարանամուտ եղավ հեղեղատում։ |
Հեսուն, առնելով հինգ հազար մարդ, նրանց դարան մտցրեց Բեթելի և Գայիի միջև՝ քաղաքի արևմտյան կողմից,
Պատվիրեց նրանց՝ ասելով. «Տեսե՛ք, դուք դարանամուտ պիտի լինեք քաղաքի հետևի կողմից։ Քաղաքից շատ մի՛ հեռացեք, և ամենքդ պատրա՛ստ եղեք։
Սավուղը հրաման տվեց ժողովրդին և հաշվառում անցկացրեց Աղիմում։ Չորս հարյուր հազարանոց հետևակ զորք կար, երեսուն հազարանոց հետևակ զորք էլ՝ Հուդայից։
Սավուղն ասաց կինեցիներին. «Խո՛ւյս տվեք, հեռացե՛ք ամաղեկացիներից, որ ձեզ էլ նրանց հետ չկոտորեմ, քանի որ Եգիպտոսից ելնելու ժամանակ բարյացակամ եք եղել Իսրայելի որդիների հանդեպ»։ Եվ կինեցիները Ամաղեկի զորքից հեռացան։