Ինչո՞ւ Տիրոջ խոսքն անարգեցիր՝ նրա աչքի առաջ չարիք գործելով։ Դու սրով սպանեցիր քետացի Ուրիային և նրա կնոջը քեզ կնության առար. նրան սպանեցիր ամովնացիների սրով։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչո՞ւ չլսեցիր Տիրոջ ձայնը և ավարը գերադասելով՝ չարիք գործեցիր Տիրոջ առջև»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ինչո՞ւ չլսեցիր Տիրոջ ձայնին, այլ ավարի վրա հարձակվելով՝ չարիք գործեցիր Տիրոջ առաջ»։ |
Ինչո՞ւ Տիրոջ խոսքն անարգեցիր՝ նրա աչքի առաջ չարիք գործելով։ Դու սրով սպանեցիր քետացի Ուրիային և նրա կնոջը քեզ կնության առար. նրան սպանեցիր ամովնացիների սրով։
Նա չարիք գործեց Տիրոջ առաջ՝ նմանությամբ այն ազգերի գարշելի գործերի, որոնց Տերը բնաջնջել էր իսրայելացիների առջևից։
Նա իր ձեռքով իր որդիներին ողջակեզ արեց Բեննոմի երկրում և հմայություն, գուշակություն ու դյութություն էր անում։ Նա ուներ վհուկներ ու կախարդներ։ Շատացրեց իր չար գործերը Տիրոջ առջև և բարկացրեց նրան։
Նա չարիք գործեց Տիրոջ՝ իր Աստծու առաջ, չպատկառեց ո՛չ Երեմիա մարգարեից, ո՛չ էլ Տիրոջ խոսքերից։
Մի՞թե ձեր աչքին ավազակների քարայր է դարձել իմ այս տունը, որի վրա իմ անունն է դրված։ Ահավասիկ ես տեսա,- ասում է Տերը։-
որովհետև Դեմասը, այս աշխարհը նախընտրելով, լքեց ինձ և գնաց Թեսաղոնիկե։ Կրեսկեսը գնաց Գալիլեա, Տիտոսը՝ Դալմատիա։
Մարդիկ ընկան ավարի վրա, առան ոչխարները, արջառներն ու հորթերը, գետնի վրա մորթեցին ու կերան արնաշաղախ միսը։
Սավուղը Սամուելին ասաց. «Ես անսացի ժողովրդի ձայնին և գնացի այն ճանապարհով, որով Տերն էր առաքել ինձ. Ամաղեկի թագավոր Ագագին գերեցի, իսկ Ամաղեկի ժողովրդին կոտորեցի։