Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:50 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա կինը Աքիմասի դուստր Աքինոամն էր։ Նրա զորավարը Ների որդի Աբեններն էր, որը Սավուղի ազգականի որդին էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սավուղի կնոջ անունը Աքինոամ էր՝ Աքիմաասի աղջիկը։ Նրա զորավարի անունը Աբեններ էր՝ Սավուղի հորեղբոր՝ Ների որդին։ |
Հովաբն Աբեններին բերեց Քեբրոն, դարպասից ներս տարավ իբր թե նրա հետ գաղտնի խոսելու նպատակով և իր եղբայր Ասայելի արյան վրեժը լուծելու համար խոցեց նրա կողը, և նա մեռավ։
Երբ Սավուղի տան և Դավթի տան միջև պատերազմ էր տեղի ունենում, Աբենները Սավուղի տունն էր կառավարում։
Այն ամենը, ինչ նվիրել էին Սամուել մարգարեն, Կիսի որդի Սավուղը, Ների որդի Աբեններն ու Շարուհիի որդի Հովաբը, Սալոմոթի ու նրա եղբայրների ձեռքում էին։
Գաղաադում գտնվող Մանասեի կես ցեղինը՝ Զաբդիայի որդի Հադային, Բենիամինի որդիներինը՝ Աբենների որդի Ասիելը,
Սավուղի ազգականը հարցրեց նրան ու նրա ծառային. «Ո՞ւր էիք գնացել»։ Նրանք պատասխանեցին. «Էշերը փնտրելու։ Բայց երբ տեսանք, որ չկան, մտանք Սամուելի մոտ»։
Երբ Սավուղը տեսավ այլազգու դեմ ելած Դավթին, ասաց զորքի հրամանատար Աբեններին. «Աբեննե՛ր, ո՞ւմ որդին է այս պատանյակը»։
Դավիթը վեր կացավ, գաղտագողի եկավ այն տեղը, որտեղ մնում էր Սավուղը, և գտավ նրա քնած տեղը։ Այնտեղ էր Ների որդի Աբենները՝ նրա զորապետը։ Սավուղը ննջում էր գահավորակի վրա, իսկ նրա շուրջբոլորը նրա զորքն էր։