Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղն ասաց. «Վիճա՛կ գցեք իմ ու իմ Հովնաթան որդու վրա, և ում վրա որ Տերը վիճակ հանի, մահապատժի թող ենթարկվի»։ Ժողովուրդն ասաց Սավուղին. «Թող քո ասածը չլինի»։ Սավուղն ստիպեց ժողովրդին, և նրա ու նրա որդի Հովնաթանի վրա վիճակ գցեցին։ Վիճակն ընկավ Հովնաթանի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սավուղն ասաց. «Վիճա՛կ գցեք ինձ վրա և իմ որդի Հովնաթանի վրա», և Հովնաթանը բռնվեց։ |
Եվ յուրաքանչյուրն ասաց իր ընկերոջը. «Եկե՛ք վիճակ գցենք և իմանանք, թե ո՛ւմ պատճառով են այս չարիքները մեր դեմ»։ Վիճակ գցեցին, և վիճակը ելավ Հովնանին։
հանդիմանվեց Աքարը, որը որդին էր Քարմիի, նա՝ որդին Զամբրիի, իսկ նա՝ որդին Զարայի՝ Հուդայի ցեղից։
Սավուղն ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, ինչո՞ւ այսօր քո ծառային պատասխան չտվեցիր. եթե անօրենությունն այսօր կատարել եմ ես կամ կատարել է իմ Հովնաթան որդին, Հայտնությո՛ւն տուր, իսկ եթե անօրենությունը կատարվել է Իսրայելի քո ժողովրդի մեջ, նրան քավությո՛ւն պարգևիր»։ Վիճակը ցույց տվեց Հովնաթանին ու Սավուղին, և ժողովուրդն անպարտ դուրս եկավ։
Սավուղն ասաց Հովնաթանին. «Ասա՛ ինձ, ի՞նչ ես արել»։ Հովնաթանը պատմեց նրան՝ ասելով. «Իմ ձեռքի գավազանի ծայրով մի քիչ մեղր կերա և հիմա պիտի մեռնե՞մ»։