Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդիկ ընկան ավարի վրա, առան ոչխարները, արջառներն ու հորթերը, գետնի վրա մորթեցին ու կերան արնաշաղախ միսը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ժողովուրդը հարձակվեց ավարի վրա, վերցրին և՛ ոչխարները, և՛ արջառները, և՛ հորթերը, մորթեցին գետնի վրա, և ժողովուրդն արյունով էլ կերավ։ |
Ուստի նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. քանի որ արյունոտ միս եք ուտում և աչքներդ գցում եք կուռքերին, արյուն եք թափում, դեռ ուզում եք երկի՞րն էլ ժառանգել։
Հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների համար, որտեղ էլ բնակվելիս լինեք. ճարպ և արյուն երբեք չուտեք»։
այլ գրելու նրանց, որ խորշեն կուռքերին զոհաբերված կերակուրներից և պոռնկությունից, խեղդամահ արված կենդանիներից և արյունից.
այն է՝ հեռու մնալ կուռքերին զոհաբերված կերակուրներից և արյունից, խեղդամահ արված կենդանիներից ու պոռնկությունից։ Ձեզ դրանցից հեռու պահելով՝ բարին կգործեք։ Ո՛ղջ եղեք»։