Եղիան ասաց. «Ես չեմ Իսրայելը տակնուվրա անողը, այլ դու և քո հոր տունը, որ, լքելով Տիրոջը՝ ձեր Աստծուն, գնացել եք Բահաղի կուռքերին հարողների հետևից։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Հովնաթանն այդ իմացավ, ասաց. «Հայրս երկիրը կորստյան է մատնել. տեսե՛ք, թե իմ աչքերն ինչպե՛ս լույս ստացան, որովհետև մի քիչ ճաշակեցի այդ մեղրից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ժողովուրդը նվաղել էր։ Եվ Հովնաթանն ասաց. «Հայրս ժողովրդին նեղության մեջ է գցել. նայե՛ք, աչքերս լույս ստացան, երբ այս մեղրից մի քիչ կերա։ |
Եղիան ասաց. «Ես չեմ Իսրայելը տակնուվրա անողը, այլ դու և քո հոր տունը, որ, լքելով Տիրոջը՝ ձեր Աստծուն, գնացել եք Բահաղի կուռքերին հարողների հետևից։
Հեսուն ասաց. «Ինչո՞ւ մեզ կործանեցիր. Տերն այսօր քեզ կկործանի»։ Եվ ողջ Իսրայելը քարկոծեց նրան քարերով ու նրանց այրեցին հրով, քարկոծեցին նրանց
Զինվորներից մեկը նրան ասաց. «Քո հայրը խստագույնս երդվեցրեց ժողովրդին՝ ասելով. “Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև երեկո հաց կուտի”»։ Դրա համար էլ ժողովուրդը թուլացած էր։
Եթե ժողովուրդն այսօր կերած լիներ իր թշնամուց վերցրած ավարից, այլազգիներին մեծամեծ հարվածներ կհասցներ»։