Ուրիան ասաց Դավթին. «Աստծու Ուխտի տապանակը, Իսրայելի ու Հուդայի բանակները վրաններում են բնակվում, իմ տեր Հովաբն ու իմ տիրոջ ծառաները բաց դաշտում են բնակվում, ես իմ տո՞ւնը գնամ ուտելու, ըմպելու և իմ կնոջ հետ քնելու համար։ Այդ ինչպե՞ս կարող է պատահել։ Երդվում եմ քո կյանքով, որ ես այդ բանը չեմ անի»։
Եղիազար քահանան թող նրա համար Հայտնությամբ [𝕸 Ուրիմ] հարցում անի Տիրոջը։ Նրա խոսքով պիտի շարժվեն, և նրա խոսքերով պիտի գործեն բոլորը՝ Հեսուն և Իսրայելի բոլոր որդիները՝ ողջ ժողովուրդը»։
Վեր կացան ելան Բեթել, և Իսրայելի որդիները հարցրին Աստծուն ու ասացին. «Բենիամինի որդիների հետ պատերազմելու համար ո՞վ պիտի լինի մեր առաջնորդը»։ Տերն ասաց. «Հուդան թող լինի առաջնորդը»։
Իսրայելի որդիները վեր կացան և մինչև երեկո լաց եղան Տիրոջ առաջ և Տիրոջը հարցրին ու ասացին. «Շարունակե՞նք պատերազմել մեր եղբոր՝ Բենիամինի դեմ»։ Տերն ասաց. «Դո՛ւրս եկեք նրանց վրա»։
Սավուղն ասաց. «Գիշերը հետապնդենք այլազգիներին, մինչև լույսը բացվելը կողոպտենք նրանց և նրանցից ոչ մի մարդ կենդանի չթողնենք»։ Նրան ասացին. «Արա՛ այն, ինչ հաճելի է քեզ»։ Քահանան ասաց. «Այստեղ մոտենանք Աստծուն»։
Կարիաթ-Յարիմի այրերը եկան, այնտեղից վերցրին Տիրոջ Ուխտի տապանակը և տարան Ամինադաբի տունը, որը մի բլրի վրա էր։ Եվ նրա որդի Եղիազարին մաքրագործեցին, որ պահպանի Տիրոջ Ուխտի տապանակը։