Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սավուղն ասաց. «Մո՛տ եկեք, որ ողջակեզի ու խաղաղության զոհեր մատուցեմ»։ Եվ ողջակեզը ինքը մատուցեց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Սավուղն ասաց. «Ինձ մո՛տ բերեք ողջակեզն ու խաղաղության զոհը», և ինքը մատուցեց ողջակեզը։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:9
13 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն այնտեղ Տիրոջ՝ Աստծու համար զոհասեղան շինեց և նրա վրա ողջակեզներ ու հաշտության զոհեր մատուցեց։ Հետագայում Սողոմոնը զոհասեղանն ընդարձակեց, որովհետև նախկինը փոքր էր։ Տերը լսեց երկրի համար արված աղոթքը, և Իսրայելից կոտորածը դադարեց։


Արքան ելավ գնաց Գաբավոն՝ այնտեղ զոհ մատուցելու, քանի որ այն ավելի բարձր էր ու մեծ։ Սողոմոնը Գաբավոնում գտնվող այդ զոհասեղանի վրա հազար ողջակեզ մատուցեց։


Տառապեցի և հույժ խոնարհ դարձա, Ամբողջ օրը տրտում շրջեցի,


Ամբարիշտների զոհերը պիղծ են Տիրոջ առջև, ուղղամիտների աղոթքն ընդունելի է նրան։


Մի՛ ասա, թե թշնամուց պիտի վրեժ առնեմ, այլ համբերի՛ր Տիրոջ հանդեպ, որ քեզ օգնական լինի։


Ամբարիշտների զոհերը պիղծ են Տիրոջ առջև, քանզի անօրենությամբ են մատուցում նրանք։


Արդարություն գործելը և ճշմարտություն խոսելն ավելի հաճելի է Տիրոջ առջև, քան զոհերի արյունը։


Բայց անօրենը, որ ինձ եզ է զոհաբերում, նույնն է, թե մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նույնն է, թե շուն է մորթում, իսկ նա, որ նաշիհ է ընծայաբերում, նույնն է, թե խոզի արյուն է թափում, իսկ նա, որ հիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նույնն է, թե հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները և իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին։


Փնտրե՛ք այն տեղը, որ Տերը՝ ձեր Աստվածը, կընտրի ձեր ցեղերից մեկի տարածքում, և այդ կլինի նրա բնակության և նրա անվան պաշտամունքի վայրը. այնտե՛ղ մտեք։


Այնտե՛ղ կմատուցեք ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդը, ձեր առաջին բերքը, ձեր ուխտի, ձեր կամավոր և ձեր խոստովանության նվերները, նաև ձեր արջառի ու ոչխարի առաջնածինները։


Սավուղն ասաց Աքիային. «Բե՛ր եփուդը» (քանի որ այդ նա՛ էր եփուդը կրում Իսրայելի առաջ)։