Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այլազգիների բանակը դուրս ելավ Մաքմասի մյուս կողմը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ փղշտացիների պահապան զորքը գնաց դեպի Մաքմասի կիրճը։ |
Պիտի անցնի ձորերով, հարձակվի գաբավոնացիների վրա, ահաբեկի Ռաման՝ Սավուղի քաղաքը. Գալիմի դուստրը պիտի փախչի։
Այլազգիները հավաքվեցին՝ պատերազմելու Իսրայելի դեմ, և Իսրայելի վրա ելան երեսուն հազար կառք, վեց հազար հեծյալներ, իսկ զորքն իր բազմությամբ նման էր ծովեզրի ավազին։ Սրանք եկան ու բանակեցին Մաքմասում՝ Բեթ-Ավենի դիմաց, դեպի հարավ։
Մի օր Սավուղի որդի Հովնաթանն իր կապարճակիր պատանուն ասաց. «Ե՛կ անցնենք այլազգիների կիրճից այն կողմ»։ Այդ մասին նա իր հորը իմաց չտվեց։