Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Մի օր Սավուղի որդի Հովնաթանն իր կապարճակիր պատանուն ասաց. «Ե՛կ անցնենք այլազգիների կիրճից այն կողմ»։ Այդ մասին նա իր հորը իմաց չտվեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Մի օր Սավուղի որդի Հովնաթանն իր զինակիր պատանուն ասաց. «Եկ անցնենք փղշտացիների պահապան զորքի մոտ, որ այն կողմում է»։ Բայց իր հորը իմաց չտվեց։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:1
13 Խաչաձեւ Հղումներ  

Մի՛ հավատացեք սիրելիներին և մի՛ ապավինեք իշխաններին, և զգո՛ւյշ եղիր քո կողակցից՝ նրան ինչ-որ բան պատմելու.


Տիրոջ հոգին աջակցեց նրան, և նա պատռեց առյուծին, ինչպես մի ուլի, թեպետ նրա ձեռքին զենք չկար։ Նա իր արածը չպատմեց իր հորն ու մորը։


Նա առավ այն իր բերանը և ուտելով գնաց իր հոր և մոր մոտ, նրանց էլ տվեց, և նրանք կերան։ Բայց նրանց չասաց, որ մեղրն առյուծի բերանից է հանել։


Գեդեոնն իր ծառաներից տասներեք մարդ առավ և արեց այնպես, ինչպես նրան ասաց Տերը։ Եվ որովհետև իր հոր տնեցիներից ու քաղաքի մարդկանցից վախեցավ ցերեկն անելու այդ բանը, գիշերն արեց։


Իսրայելի այրերից երեք հազար մարդ ընտրեց, որոնցից երկու հազարն իր հետ Մաքմասում էին, Բեթել լեռան վրա, իսկ հազարը՝ Հովնաթանի հետ, Բենիամինի Գաբաայում։ Մնացած ժողովրդին արձակեց, որ ամեն մեկը գնա իր բնակության վայրը։


Այնպես պատահեց, որ Մաքմասում պատերազմի օրերին Սավուղի և նրա որդի Հովնաթանի հետ եղած մարդկանց ձեռքին սուր կամ գեղարդ չկար։ Զենք կար միայն Սավուղի ու նրա որդի Հովնաթանի մոտ։


Այլազգիների բանակը դուրս ելավ Մաքմասի մյուս կողմը։


Սավուղը բանակել էր բլրի գլխին, Մագդովղի նռնենու տակ։ Նրա հետ ժողովրդից վեց հարյուր հոգի կար։


Նա ծառաներին ասաց. «Առա՛ջ անցեք ինձնից, ես կգամ ձեր հետևից»։ Նա այդ մասին իր ամուսին Նաբաղին չհայտնեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ