Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սամուելը խոսեց ժողովրդի հետ և ասաց. «Թող վկա լինի Տերը, որ կարգեց Մովսեսին ու Ահարոնին և մեր հայրերին հանեց Եգիպտոսից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Սամուելը ժողովրդին ասաց. «Տերն ընտրեց Մովսեսին ու Ահարոնին և ձեր հայրերին դուրս բերեց Եգիպտոսի երկրից։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:6
11 Խաչաձեւ Հղումներ  

Իր ձեռքը բարձրացրեց նրանց վրա՝ Հարվածելու նրանց անապատում,


Նրանց հեթանոսների ձեռքը մատնեց, Եվ իրենց ատողները տիրեցին նրանց,


Այս Ահարոնն ու Մովսեսն էին, որոնց Աստված պատվիրեց Իսրայելի բոլոր որդիներին իրենց ողջ ունեցվածքով հանել եգիպտացիների երկրից։


Այս Ահարոնն ու Մովսեսն էին, որ խոսում էին եգիպտացիների արքա փարավոնի հետ՝ Եգիպտոսից հանելու Իսրայելի որդիներին,


Հակոբը գնաց ասորիների դաշտը, Իսրայելը ծառայեց հանուն կնոջ և կնոջ ձեռքով զգուշացվեց։


Քանի որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից, փրկեցի քեզ ծառայության տնից և քո առջև ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին և Մարիամին։