Բայց ամբարիշտներին չի ապրեցնելու, որովհետև նրանք չուզեցին Տիրոջը ճանաչել, որովհետև խրատվել էին, բայց չէին հնազանդվել։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ իսկ եթե չարությամբ գործեք, թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը կորստյան կմատնվեք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ եթե շարունակեք չարիք գործել, ապա դուք էլ, ձեր թագավորն էլ պիտի կորչեք»։ |
Բայց ամբարիշտներին չի ապրեցնելու, որովհետև նրանք չուզեցին Տիրոջը ճանաչել, որովհետև խրատվել էին, բայց չէին հնազանդվել։
Քանի որ հիմա կասեն. «Մենք թագավոր չունենք, որովհետև Տիրոջից չվախեցանք, բայց թագավորը մեզ ի՞նչ կանի»։
Տերը քեզ և քո ժողովրդի վրա նշանակված իշխաններին կտանի կհանձնի այնպիսի մի ազգի ձեռքը, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն են ճանաչել, և այնտեղ կպաշտես օտար՝ փայտե ու քարե աստվածների։
Եվ եթե պատահի, որ մոռանաս Տիրոջը՝ քո Աստծուն, և գնաս օտար աստվածների հետևից, պաշտես ու երկրպագես դրանց, այսօր երդվում եմ երկնքով ու երկրով, որ դուք անհետ կկորչեք։
Եթե դրժեք Տիրոջ՝ ձեր Աստծու ուխտը, որ պատվիրել է ձեզ, և գնաք պաշտեք օտար աստվածների ու երկրպագեք նրանց, Տերը կբարկանա ձեզ վրա, և դուք անմիջապես կկորչեք այս բարեբեր երկրից, որ Տերը տվել է ձեզ»։
երբ թողնեք Տիրոջը և օտար աստվածներին պաշտեք։ Նա կչարչարի և կոչնչացնի ձեզ այն բարիքների փոխարեն, որ արել է ձեզ համար»։