Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ և քո միջև, իմ և քեզնից հետո գալիք քո ժառանգների միջև սերնդեսերունդ, մի հավիտենական ուխտ՝ քո Աստվածը լինելու, ինչպես նաև քեզնից հետո քո սերունդների Աստվածը։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ տեսաք, թե Ամովնի որդիների Նաաս արքան հարձակվել է ձեզ վրա, ասացիք. “Այդպես չէ, այլ թագավոր պիտի իշխի մեզ վրա”։ Թեև մեր թագավորը Տերն է՝ մեր Աստվածը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ տեսաք, որ Նաասը՝ ամմոնացիների թագավորը, հարձակվում է ձեզ վրա, ինձ ասացիք. “Ո՛չ, թող անպատճառ մեզ վրա մի թագավոր լինի”, թեև ձեր թագավորը Տեր Աստվածն էր։ |
Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ և քո միջև, իմ և քեզնից հետո գալիք քո ժառանգների միջև սերնդեսերունդ, մի հավիտենական ուխտ՝ քո Աստվածը լինելու, ինչպես նաև քեզնից հետո քո սերունդների Աստվածը։
Տերն է մեր հայրը, Տերն է մեր դատավորը, Տերն է մեր իշխանը, Տերն է մեր թագավորը, Տերն է մեր փրկիչը. նա է փրկելու մեզ։
Բոլոր հրեաները, որոնք մովաբացիների երկրում էին և ամովնացիների մեջ, որոնք Եդովմում էին, ոմանք էլ՝ տարբեր երկրներում, լսեցին, որ բաբելացիների արքան ժողովրդի մի մասին թողել է Հուդայի երկրում և նրանց վրա վերակացու է դրել Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային,-
Ո՞ւր է քո թագավորը. նա՛ կփրկի քեզ, քո բոլոր քաղաքներում կդատի քեզ, որի մասին ասացիր. «Տո՛ւր ինձ թագավոր և իշխան»։
Հակոբի սերունդները թող նեղություն չկրեն, Իսրայելի մեջ հոգնություն թող չլինի։ Տերը՝ նրա Աստվածը, նրա հետ է, իշխանների փառքն ու պատիվը՝ նրա մեջ։
Գեդեոնը նրանց ասաց. «Ես ձեզ վրա չեմ իշխի, և ոչ էլ իմ որդին կիշխի ձեզ վրա, Տե՛րը թող իշխի ձեզ վրա»։
Իսկ դուք այսօր ելաք իմ հոր տան դեմ և կոտորեցիք նրա որդիներին՝ յոթանասուն մարդու մի քարի վրա, և նրա աղախնու որդուն՝ Աբիմելեքին,- քանի որ նա ձեր եղբայրն է,- սյուքեմացիների թագավոր կարգեցիք։
բայց դուք այսօր անարգեցիք Աստծուն, որ ձեզ փրկում է ձեր շուրջը գտնվողներից ու ձեզ նեղություն պատճառողներից։ Իսկ դուք ասացիք. “Ո՛չ, այդպես չէ, մեզ վրա թագավո՛ր կարգիր”։ Արդ, կանգնե՛ք Տիրոջ առջև, ըստ ձեր իշխանությունների, ըստ ձեր ցեղերի և ըստ ձեր հազարյակների»։
Սակայն նրա որդիները չգնացին իրենց հոր ճանապարհով, այլ ընչաքաղցության հետևից ընկնելով՝ կաշառք էին վերցնում և իրավունքն աղավաղում։