Եսավը հարցրեց հորը. «Մի՞թե մեկ օրհնություն ունես, հա՛յր. ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր»։ Իսահակի սիրտը մղկտաց, իսկ Եսավը բարձրաձայն լաց եղավ։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պատգամավորները եկան Գաբաա, Սավուղի մոտ և այդ խոսքերը հաղորդեցին ժողովրդին։ Ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց ու լաց եղավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ պատգամավորները գնացին Գաբաա՝ Սավուղի մոտ, և այդ խոսքերն ասացին ժողովրդի ականջին, և ամբողջ ժողովուրդը բարձրացրեց իր ձայնն ու լաց եղավ։ |
Եսավը հարցրեց հորը. «Մի՞թե մեկ օրհնություն ունես, հա՛յր. ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր»։ Իսահակի սիրտը մղկտաց, իսկ Եսավը բարձրաձայն լաց եղավ։
մե՛զ հանձնեք նրա որդիներից յոթ հոգի՝ Տիրոջ համար ընտրված, որ նրանց կախենք Տիրոջ առաջ՝ Սավուղ արքայի Գաբաա քաղաքում»։ Արքան ասաց. «Ես ձեզ կտա՛մ նրանց»։
իշխան Աքիեզերը, սաբամովթացի Սամայի որդի Հովասը, Ազմովթի որդիներ Հեելն ու Ափաղետը, Բարաքիա և Հեուլ անաթացիները,
Եվ եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մի անդամ փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։
Հիշե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։
Երբ Տիրոջ հրեշտակն այս խոսքերն ասաց Իսրայելի բոլոր որդիներին, ժողովուրդը ձայնը բարձրացրեց ու լաց եղավ։
Իսրայելի որդիները վեր կացան և մինչև երեկո լաց եղան Տիրոջ առաջ և Տիրոջը հարցրին ու ասացին. «Շարունակե՞նք պատերազմել մեր եղբոր՝ Բենիամինի դեմ»։ Տերն ասաց. «Դո՛ւրս եկեք նրանց վրա»։
Իսրայելի բոլոր որդիները, ամբողջ ժողովուրդը վեր կացան-եկան Բեթել, նստեցին, լաց եղան Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը և փրկության ողջակեզներ մատուցեցին Տիրոջ առաջ։
Ամբողջ ժողովուրդը եկավ Մասեփա և Բեթել, մինչև երեկո նրանք նստեցին այնտեղ՝ Աստծու առաջ, բարձրացրին իրենց ձայնը, սաստիկ լաց եղան
Սավուղը գնաց իր տունը, Գաբաա։ Նրա հետ գնացին զորեղ մարդիկ, որոնց սրտերին Տերը դիպել էր, որ լինեն Սավուղի հետ։
Սավուղը բանակել էր բլրի գլխին, Մագդովղի նռնենու տակ։ Նրա հետ ժողովրդից վեց հարյուր հոգի կար։
Դավիթը և իր մարդիկ իրենց ձայնը բարձրացրին ու լաց եղան այնքան, որ նրանց մեջ լալու ուժ այլևս չմնաց։