Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 27:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

38 Եսավը հարցրեց հորը. «Մի՞թե մեկ օրհնություն ունես, հա՛յր. ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր»։ Իսահակի սիրտը մղկտաց, իսկ Եսավը բարձրաձայն լաց եղավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

38 Եսավն ասաց իր հորը. «Մի՞թե դու միայն մեկ օրհնություն ունես, հա՛յր իմ. ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր իմ»։ Եվ Եսավը բարձրացրեց իր ձայնն ու լաց եղավ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 27:38
8 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Եսավը լսեց Իսահակի՝ իր հոր խոսքերը, բարձր և շատ դառնացած ձայնով աղաղակեց ու ասաց. «Արդ, ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր»։


Եսավն ասաց. «Իրավամբ կոչվեց Հակոբ, որովհետև այս երկրորդ անգամն է, որ խաբում է ինձ. նախ խլեց իմ անդրանիկությունը, իսկ այժմ՝ իմ օրհնությունը»։ Եվ ավելացրեց. «Արդ, ոչ մի օրհնություն չթողեցի՞ր ինձ, հա՛յր»։


Սրանք բոլորը Հակոբի որդիներն են՝ թվով տասներկու։ Եվ այս է, որ նրանց հայրը խոսեց իրենց հետ։ Նա յուրաքանչյուրին օրհնեց իրեն արժանի օրհնությամբ։


Ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, սրտի ուրախությամբ պիտի ցնծան, իսկ դուք ձեր սրտի ցավից աղաղակելու եք, ձեր հոգու կսկիծից ողբալու եք։


Գիտեք, որ թեև հետո ուզեց ժառանգել օրհնությունները, բայց մերժվեց, քանի որ ապաշխարության հնարավորություն չգտավ, հակառակ նրան, որ արտասուքներով փնտրեց այն։


Պատգամավորները եկան Գաբաա, Սավուղի մոտ և այդ խոսքերը հաղորդեցին ժողովրդին։ Ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց ու լաց եղավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ