Աբեններն այս բանն ասաց Բենիամինի որդիներին։ Աբենները գնաց Քեբրոն՝ Դավթին հայտնելու այն, ինչ հաճելի էր թվացել Իսրայելին և Բենիամինի ամբողջ տանը։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա մոտ բերեց Բենիամինի ցեղին ըստ ազգատոհմերի, և վիճակն ընկավ Մատտարիի ազգատոհմին։ Նա մոտ բերեց Մատտարիի ազգատոհմին, և վիճակն ընկավ Կիսի որդի Սավուղին։ Նա փնտրեց նրան, բայց չգտավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Բենիամինի ցեղը ներկայացրեց իր ազգատոհմերով, և վիճակն ընկավ Մատրիի ազգատոհմին, և վիճակն ընկավ Կիսի որդուն՝ Սավուղին, և նրան փնտրեցին, բայց չգտնվեց։ |
Աբեններն այս բանն ասաց Բենիամինի որդիներին։ Աբենները գնաց Քեբրոն՝ Դավթին հայտնելու այն, ինչ հաճելի էր թվացել Իսրայելին և Բենիամինի ամբողջ տանը։
Եվ յուրաքանչյուրն ասաց իր ընկերոջը. «Եկե՛ք վիճակ գցենք և իմանանք, թե ո՛ւմ պատճառով են այս չարիքները մեր դեմ»։ Վիճակ գցեցին, և վիճակը ելավ Հովնանին։
Այնուհետև թագավոր խնդրեցին, ու Աստված նրանց թագավոր տվեց Բենիամինի ցեղից Կիսի որդուն՝ Սավուղին, քառասուն տարի։
Սամուելը կրկին հարցրեց Տիրոջը. «Արդյո՞ք այդ մարդը այստեղ կգա»։ Տերն ասաց. «Ահավասիկ նա թաքնված է կարասիների մեջ»։
Նա Սավուղ անունով բարի ու թիկնեղ մի որդի ուներ։ Իսրայելի որդիների մեջ նրանից բարետես մարդ չկար, բոլոր մարդկանցից մեկ գլխով բարձր էր։