Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանցից մեկը պատասխանեց և ասաց. «Ո՞վ է նրա հայրը, եթե ոչ՝ Կիսը»։ Այս առթիվ ասացվածք ստեղծվեց՝ «Սավո՞ւղն էլ մարգարեների մեջ է»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այնտեղի մարդկանցից մեկը պատասխանեց ու ասաց. «Հապա ո՞վ է նրանց հայրը»։ Եվ սա մի առած դարձավ նրա մասին. «Մի՞թե Սավուղն էլ է մարգարեների մեջ»։ |
Մարգարեների գրքերում գրված է. “Եվ ամենքն Աստծուց ուսանած կլինեն” (Ես. 54.13ա)։ Ամեն ոք, որ լսում է Հորից և սովորում, գալիս է դեպի ինձ։
քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ չկա փոփոխում, ոչ էլ փոփոխման ստվեր։
Նա այնտեղից գնաց Ռամայի Նավաթ բնակավայրը։ Աստծու հոգին իջավ նրա վրա, և ճանապարհը շարունակելով՝ նա մինչև Ռամայի Նավաթ բնակավայրը հասնելը մարգարեություն էր անում։
Նա հանեց իր զգեստներն ու նրանց առջև մարգարեանում էր։ Ամբողջ գիշեր ու ցերեկ նա մերկ ընկած էր գետնին։ Դրա համար էին ասում. «Սավո՞ւղն էլ է մարգարեների մեջ»։