Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Հիսուսը նրանց պատասխան տվեց ու ասաց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ նրանը, ով ինձ ուղարկեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Հիսուսը նրանց պատասխանեց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ նրանը, ով ինձ ուղարկեց։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:16
14 Խաչաձեւ Հղումներ  

Ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում. և իմ խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ Հորը, որ ինձ ուղարկեց։


Չե՞ս հավատում, որ ես Հոր մեջ եմ, Հայրն էլ՝ իմ մեջ։ Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խոսում, այլ Հայրը, որ բնակվում է իմ մեջ, նա է գործում դրանք։


և խոսքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի. նրանք ընդունեցին ու ճշմարտությամբ ճանաչեցին, որ ես քո մոտից ելա, և նրանք հավատացին, որ դու ուղարկեցիր ինձ։


Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող, այլ դատում եմ, ինչպես լսում եմ, և իմ դատաստանն արդար է, որովհետև ոչ թե իմ կամքն եմ փնտրում, այլ նրա կամքը, ով ինձ ուղարկեց»։


Ես նրանց տվեցի քո խոսքը, բայց աշխարհն ատեց նրանց, որովհետև նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես։


Հիսուսը նրանց ասաց. «Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, որ ես եմ։ Ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում։


Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, խոսում ենք, ինչ գիտենք, և վկայում ենք, ինչ տեսել ենք, բայց մեր վկայությունը չեք ընդունում։


ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ։


«Նա՝ ի վերուստ եկողը, վեր է ամենքից. իսկ այս երկրից եղողը երկրավոր է և երկրավոր բաների մասին է խոսում։


Հայտնություն Հիսուս Քրիստոսի, որի միջոցով Աստված ցույց տվեց իր ծառաներին, ինչ որ լինելու է շուտով, և իմացրեց այն՝ իր հրեշտակի միջոցով ուղարկելով իր ծառա Հովհաննեսին,


Ամեն ոք, ով առաջ է անցնում և չի մնում Քրիստոսի վարդապետության մեջ, չի ճանաչում Աստծուն։ Իսկ ով մնում է վարդապետության մեջ, նա ընդունում է և՛ Որդուն, և՛ Հորը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ