Փառաբանության երգԱլելուիա։ 1 Տիրոջը նոր ե՛րգ երգեցեք՝ նրա օրհնությունը սրբերի ժողովում։ 2 Թող Իսրայելն ուրախ լինի իր Ստեղծողով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագավորով։ 3 Թող նրա անունն օրհնեն ցնծությամբ. թմբուկով ու քնարով թող սաղմոս ասեն նրան։ 4 Որովհետև Տերը հավանում է իր ժողովրդին. խեղճերին փառավորում է փրկությամբ։ 5 Թող սրբերն ուրախանան փառքով և ցնծան իրենց անկողիններում։ 6 Թող Աստծու գովասանքը լինի նրանց բերանում, և երկսայրի սուրը՝ նրանց ձեռքին, 7 Որպեսզի վրեժխնդիր լինեն հեթանոսներից և պատժեն ազգերին. 8 Որպեսզի նրանց թագավորներին կապեն շղթաներով և նրանց իշխաններին՝ երկաթե ոտնակապերով. 9 Որպեսզի նրանց համար գրված դատավճիռը կատարեն. ահա սա է նրա բոլոր սրբերի փառքը։ Ալելուիա՜։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia