ՍԱՂՄՈՍՆԵՐ 150 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՓառք Աստծուն Ալելուիա։ 1 Օրհնեցե՛ք Աստծուն իր սրբարանում. օրհնեցե՛ք նրան իր զորության հաստատության մեջ։ 2 Օրհնեցե՛ք նրան իր զորավոր գործերի համար. օրհնեցե՛ք նրան իր մեծ փառավորության համեմատ։ 3 Օրհնեցե՛ք նրան շեփորի ձայնով, օրհնեցե՛ք նրան տավիղով և քնարով։ 4 Օրհնեցե՛ք նրան թմբուկով և պարով, օրհնեցե՛ք նրան լարավոր նվագարաններով և սրինգով։ 5 Օրհնեցե՛ք նրան ձայնեղ ծնծղաներով. օրհնեցե՛ք նրան մեծաձայն ծնծղաներով։ 6 Շունչ ունեցող ամեն արարած թող օրհնի Տիրոջը։ Ալելուիա՜։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia